Առաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. Ալիև

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիշատակումները կհանգեցնեն միայն նոր խնդիրների։ Հայաստանի կառավարությունը պետք է դա հասկանա և զերծ մնա պատմությունը վերաշարադրելու փորձերից։ Առաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. Այս մասին վստահ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո ասացի, որ մեզ խաղաղություն է պետք։ Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Առայժմ մենք դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կստանանք։ Մեզ պետք է «Զանգեզուրի միջանցքը», դեմ էին դրան: Հիմա՝ առաջիկա շաբաթներին, սպասում ենք, որ «Զանգեզուրի միջանցքի» երթուղին կտրամադրեն։ Ղարաբաղում ապրող հայերն էլ տեսան, որ Ադրբեջանից կարող են միայն օգուտ քաղել»,- ասել է նա: