«Մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը երևի շեղվել ու ընկել է մեքենայի վրա». Ելփինի գյուղապետ

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր։

168.am–ի հետ զրույցում Ելփին գյուղի ղեկավար Անդրանիկ Աղախանյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չկա։

«Գյուղում ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա։ Դեպքը որ պատահել է, գյուղից վերև է՝ Երևան եկող ճանապարհի կողքին հաց ուտելու օբյեկտ կա, դրա կողքին քաղաքացիական ավտոմեքենա է կանգնած եղել, փամփուշտն այդ մեքենայի վրա է ընկել։ Այսինքն՝ կոնկրետ այդ հատվածը դիտարկվող տեղ չէ, մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը, պատահաբար, երևի շեղվել է ու ընկել մեքենայի վրա»,- նշեց Անդրանիկ Աղախանյանը։

Ըստ Ելփինի գյուղապետի, բնակիչները կրակոցներից խուճապի չեն ենթարկվել, այս պահին էլ անցել են իրենց առօրյա աշխատանքին։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին թշնամին կրկին կրակ էր արձակել Վայոց Ձորի ուղղությամբ, թիրախը եղել էր Խաչիկ գյուղը։

 

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Վա՜յ այն քաղաքական գործչին, ով... Ռուբեն վարդապետ Զարգարյան Դուրս ենք եկել վերականգնելու մեր արժանապատվությունը․ երգիչ Արթուր Խաչենցը՝ շարժման հետ է (video) Արտառոց դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է 5 օրական երեխա Սփյուռքը Բագրատ Սրբազանի հետ է․ Հանրահավաք ու երթ Գլենդելում (video) Կոպտորեն պատժվում է. ՌԴ դեսպանը՝ «Հաղթանակի» զբոսայգում (video) Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Ովքեր գոռացին, ճչացին, իմացե՛ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը Աստծով է ու հայրենիքով. Սրբազան (video) Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի Անկեղծանամ։ Հուսով եմ, որ քեզ էլ կտեսնեմ այնտեղ. Գեղամյան Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Զոհված զինծառայողների լուսանկարներով սպիտակ շապիկներով քաղաքացիները շարժվում են Երևան (video) Մի’ վախեցիր, մերժի’ր սուտը․ Տեր Ռուբեն Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Ուղերձ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Համբերությու՛ն ունեցեք․ վախկոտությունը, թույլիկությունը երկար կյանք չի ունենալու․ Թովմաս Առաքելյան (video) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի բարձր տեմպեր․ Օվերչուկ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե... Ինչու՞ է Բաբկեն Թունյանը հիշել աղանդավորներին (video) Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան. Կոնջորյան Իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Նախկին նախարար Հասմիկ Պողոսյան Հարցն օրհասական է և այն պետք է շատ արագ լուծվի, եթե մենք ուզում ենք երկիր ունենալ. երաժիշտ, թառահար (video) Քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է Մտավախություն չունե՞ք իշխանափոխության․ հարց Հակոբ Արշակյանին (video) 30 տարի անց․ «Հարսանիք Հանրապետության հրապարակում»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am