Իրավիճակը Ելփին գյուղում՝ թշնամու երեկվա սադրանքներից հետո. նոր մանրամասներ

Թշնամին երեկ հենց Ելփին գյուղի ուղղությամբ է կրակել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Ելփինի գյուղապետ Անդրանիկ Աղախանյանը՝ նշելով, որ այսօր իրավիճակը հանգիստ է, սահմանային նոր միջադեպ չի եղել:

Ինչպես պաշտոնապես ՊՆ-ն հայտնել էր, երեկ՝ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։

Մեզ հետ զրույցում Ելփինի գյուղապետը մանրամասնեց, որ թշնամին հենց գյուղի ուղղությամբ է կրակել, ինչի հետևանքով կողքի գյուղի բնակիչներից մեկի մեքենան վնասվել է:

Անդրանիկ Աղախանյանը մեզ հայտնեց, որ արդեն այսօր գյուղում իրավիճակը հանգիստ է.«Ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունենք, դեպքը պատահել է գյուղի վերևի հատվածում, գյուղի ուղղությամբ են կրակել,մի հինգ կրակոց է եղել, բայց մեր գյուղը դիտարկվող չի, չեն կարող նշան բռնեն ու կրակեն, ուղղակի ընկնող փամփուշտը պատահաբար եկել ու ընկել է գյուղացու ավտոմեքենայի վրա, ուրիշ ոչ մի խնդիր չունենք, խուճապ չկա»,-ասաց գյուղապետը:

Հարցին ինչո՞ւ է հակառակորդը վերջին շրջանում թիրախավորում հենց Վայոց ձորը, գյուղապետը դժվարացավ պատասխանել.

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, երևի պաշտպանության նախարարությունից դա իմանաք, չեմ տիրապետում այդպիսի բաների»,-ասաց նա:

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ շուտով մեկնարկելիք հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների արդյունքում Վայոց ձորից որոշ հատվածներ կհայտնվեն թշնամու վերահսկողության տակ, գյուղապետն ասաց՝ «Ոչ, մտավախություն չկա»,-ասաց նա:

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Կասկադի սրճարաններից մեկում օտարերկրացիները ծեծի են ենթարկել հային. «Իրավունք» Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Times of Israel. Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգ հարված են հասցրել Իրանին Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայիններ է մոբիլիզացնում Իրանին ուղղված հարվածներից հետո +36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ Կարապետյան Տարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ Իսրայելի հարվածի արդյունքում հնարավոր է սպանվել է նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին. մամուլ Իրանը սկսել է պատասխան գործողությունը՝ ավելի քան 100 ԱԹՍ ուղարկելով Իսրայելի վրա Իրանի և Իրաքի օդային տարածքների պատկերն այս պահին (լուսանկար) Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» ԱԺ նստաշրջանը թեժ կլինի. Փաշինյանը խոսելու է եկեղեցու շուրջ առկա իրավիճակից. «Ժողովուրդ» «Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատուն. «Ժողովուրդ» Իսրայելը Իրանում վնասել է միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Թրամփը շտապ կառավարության նիստ է հրավիրում Իրանի վրա Իսրայելի հարվածների պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am