Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջընթացի բացակայության մասին, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջխաղացում կա։ Այնուամենայնիվ, որոշակի մեսիջներ կան, բանավեճեր են ընթանում», - ասել է Բայրամովը լրագրողներին։