Արարատ լեռը՝ թուրք-չինական սկանդալի առիթ

Օրերս Չինաստանից Հայաստան բերվեցին մեծաքանակ բժշկական պարագաներ: Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էին տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, մասնավորապես՝ 120 թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 հազար թեստ, 60 հազար բժշկական դիմակ, 280 հազար պաշտպանիչ դիմակ, 20 հազար պաշտպանիչ ակնոց, 100 հազար պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

«Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Հայաստան են փոխադրվել նաև ՉԺՀ պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներն ու սարքավորումները», - ասվում էր Կառավարության հաղորդագրությունում:

Ինչպես հաղորդեցին տարբեր լրատվամիջոցներ՝ Չինաստանից Հայաստան եկած օգնության արկղերի վրա գրված էր եղել. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքական մամուլն անտարբեր չմնաց ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Բանը հասավ դիվանագիտական բացատրություններ պահանջելուն: Թուրքիան Չինաստանի իշխանություններից պաշտոնական բացատրություն է պահանջել Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ:

Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է, որը թուրքական կողմը անվանում է Աղրի լեռ: Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի դիվանագիտական գերատեսչությունը դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը «պահանջելով պարզաբանել տուփերի վրա արված գրառման պատճառը»:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դիմել է Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը՝ պարզաբանում պահանջելով գրառման վերաբերյալ: Թուրքական մի շարք պարբերականներ այս գրառումը սկանդալային էին որակել, բողոքի ալիք էր բարձրացել նաև սոցիալական մեդիայում:

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել:

Դեսպանը, ընդգծելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել է, որ հարցի առնչությամբ քննություն է ընթանում, և արդյունքի մասին առաջիկայում կհայտնեն թուրքական կողմին:

Իսկ մինչ այդ Թուրքիայի 31 մեծ քաղաքներում լռություն է տիրում: Երբեմնի մարդաշատ հրապարակներն ու պողոտաները, բանուկ փողոցներն այս օրերին դատարկ են: Ուրբաթ ուշ երեկոյան Ներքին գործերի նախարարության որոշմամբ փողոց դուրս գալու երկօրյա արգելք սահմանվեց: Այս քայլով թուրքական իշխանությունները հույս ունեն կանխել կորոնավիրուսի զանգվածային տարածումը:

Նշենք, որ անցած գիշերը Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում էր գրեթե 57 հազարի, իսկ մահացածների թիվը՝ շուրջ 1200-ի:

Բայց նույնիսկ այս իրավիճակը չի խոչընդոտում, որպեսզի Թուրքիայի իշխանությունները դիվանագիտական սկանդալ ստեղծել Չինաստանի հետ հարաբերություններում՝ Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրա գրված արտահայտության համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3852 անգամ
Լրահոս
Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am