«Տնտեսական աճը», սնանկացման եզրին կանգնած գործարարներն ու սովյալ ժողովուրդը

Որքան էլ, որ Փաշինյանն ու իր թիմը անտեսեն երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները և փոխարենն «աննախադեպ» հաջողություններ երկնեն, փաստը մնում է փաստ․ Հայաստանի տնտեսությունը ծանր օրեր է ապրում։ 2020-2021 թթ․ Հայաստանի տնտեսության կատարողականը անհամեմատ ավելի վատ էր, քան համաշխարհային և համադրելի երկրների տնտեսությունների կատարողականը (տե՛ս Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակվող համաշխարհային տնտեսության կանխատեսումները (World Economic Outlook))։ Կարելի էր ենթադրել, որ «փոքր բազայի» շնորհիվ ՀՀ տնտեսության աճը 2022 թ․ ավելի մեծ կլիներ քան միջին համաշխարհայինը, սակայն դա այդպես չէ։ Ավելին, մեր տնտեսության աճը հիմնականում ապահովում են ծառայություններն ու առևտուրը ինչպես նաև շինարարությունը։ Ցավով պետք է արձանագրենք, որ ծառայությունների մեջ էական կշիռ ունեն առցանց շահումով խաղերն ու այդ խաղերի ծրագրային ապահովումը։ Այնպես որ, ծառայությունների աճն «անիծված օրհնանք է», քանի որ ցույց է տալիս, որ խաղամոլությունը Հայաստանում գնալով աճում է։ Առևտուրն ու շինարարությունը տնտեսության արտահանելի ճյուղեր չեն։ Առևտրի աճը պայմանավորված է գների աճով և հարկային վարչարարության բարելավումով։ Վարչարարության բարելավումն իհարկե լավ բան է, բայց եկեք համաձայնվենք, որ աճ չէ։ Շինարարության աճի զգալի մասը կարճաժամկետ է, և պայմանավորված է եկամտահարկի վերադարձի գալիք չեղարկմամբ։ Արդյունբերության աճը չնչին է, իսկ գյուղատնտեսությունը շարունակում է նվազել։ Ամփոփելով պետք է փաստենք, որ Հայաստանի տնտեսությունն աճում է դանդաղ, իսկ «տնտեսական աճի որակը» ցույց է տալիս, թե ինչ խորքային պրոբլեմների առաջ է կանգնած մեր տնտեսությունը։ Այս ամենին պետք է ավելացնենք երևի վերջին 25 տարիների ամենամեծ գնաճը, որը խժռում է քաղաքացիների աղքատիկ խնայողությունները, մեծացնում է աղքատության մակարդակը՝ նվազեցնելով կյանքի որակը։ Ծանր, «թանկ ու կրակ» կյանքից բողոքում են համարյա բոլորը։ Վարվող տնտեսական քաղաքականությունից արդեն ավելի բարձր ու բացահայտ են բողոքում ոչ միայն իշխանությունից կաշկանդվածություն չունեցող «այթիշնիկները», այլև իշխանությունների վերաբերյալ ավանդաբար առավելապես դրական կամ շատ զգույշ արտահայտվող արդյունաբերողներն ու արտահանողները։

Նույնիսկ իշխանության ներսում արդեն նկատվում են մեղավորներ փնտրելու նշաններ։ Վերջերս էկոնոմիկայի նախարարը մտահոգություն հայտնեց, որ թանկացող դրամը խոչընդոտում է տնտեսական աճին ու արտահանումներին՝ փաստորեն քննադատելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը։ Կենտրոնական բանկն, իր հերթին, զգուշացրեց դրամի արհեստական արժեզրկման վտանգների մասին և կոչ արեց բիզնեսներին լինել ավելի կրեատիվ և օրիգինալ։ Ակնհայտ է, որ կա շահերի բախում։ Կենտրոնական բանկը, որի հիմնական առաքելությունը գների կայունությունն է, գիտակցում է, որ թանկացող դրամը, կարճաժամկետ կտրվածքով, զսպող ազդեցություն է գործում գնաճի վրա, թեկուզև կործանարար է տնտեսության համար։ Կենտրոնական բանկի այս մոտեցումը լիովին համընկնում է Փաշինյանի տնտեսական քաղաքականության հետ՝ «հիմա պարտք անենք, հետոյի հերն էլ անիծած»։

Երբ կառավարության ուշադրությունը փորձում ես հրավիրել Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, հնչում է մեկ պատասխան․ «մեղավոր է համաշխարհային տնտեսությունը»։ Համաշխարհային տնտեսությունն իրոք վերելքի վրա չէ։ Հունիսի սկզբին Համաշխարհային բանկը նվազեցրեց աշխարհում տնտեսական աճի կանխատեսումը՝ զգուշացնելով, որ ամենացավալի հարվածը կստանան անցումային փուլում գտնվող տնտեսությունները։ Տնտեսագետները զգուշացնում են ստագֆլյացիա ռիսկի մասին, երբ ցածր տնտեսական աճի ֆոնին աճում են ապրանքների ու ծառայությունների գները։ Գլոբալ տնտեսական անկման ախտը համակել է ազգային տնտեսությունները։ Երկրները փորձում են լուծումներ գտնել։ Այս տարի մայիսին Ռուսաստանի Դաշնությունը 10 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակները, աշխատանքի վարձատրության նվազագույն չափը և սոցիալական վճարները։ Մեծ Բրիտանիան 8,4 միլիոն կարիքավոր ընտանիքի 2022 թվականի հուլիսին կվճարի 650 ֆունտ ստեռլինգ՝ դիմագրավելու բարձր գնաճի հետևանքները և բոլոր բրիտանացիներին 400 ֆունտ ստեռլինգի չափով կփոխհատուցի էլեկտրաէներգիայի վարձը։ Այլ երկրներ նույնպես ձեռքերը ծալած նստած չեն։ Գերմանիայում հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կարելի կլինի ամսաման 9 եվրոյով անսահմանափակ երթևեկել գնացքով։ Ի՞նչ է արվում Հայաստանում։ Ոչինչ։ Մեր իշխանությունները մեղադրում են համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ձեռքերը լվանում են որևէ պատասխանատվությունից։ Խորապես համոզված եմ, որ նրանք նույնիսկ ուրախ են, որ նախկիններից, ՔՈՎԻԴից, ռուս-ուկրաինական պատերազմից, գլոբալ տաքացումից և բազմաթիվ այլ պատճառներից բացի հայտնվեց ևս մի հնարավոր պատճառ, որի վրա կարելի է «դուրս գրել» բոլոր ձախողումները։ Հայաստանում ոչինչ չեն անում, միայն արդարանում են։ Ավելին, հերիք չէ ոչինչ չեն անում մարդկանց ու բիզնեսի հոգսերը թեթևացնելու համար, դեռ մի բան էլ պատասխանատվությունը դնում են քաղաքացու վրա։ Հիշու՞մ եք Նիկոլի տնտեսական հեղափոխության գաղտնիքը։ Սոված մարդկանց հայտարարեց, թե աղքատությունը գլխներում է։ Վերջերս էլ Կենտրոնական բանկի նախագահը դոլարի էժանացումից տուժող բիզնեսներին կոչ արեց ավելի օրիգինալ ու կրեատիվ լինել։ Իրանք առանց այդ էլ քաջ են, օրիգինալ են ու կրեատիվ են, որ այս պայմաններում կարողանում են գոյատևել։ Նրանց խորհուրդ տալու փոխարեն ճիշտ կլինի մի բանով աջակցեք։

Իսկ աջակցել հնարավոր է և պետք է։ Ուրեմն ի՞նչ անել։

1. Գնաճը, տնտեսական հնարավությունների (հետևաբար՝ աշխատանքի հնարավորությունների) սահմանափակումն ամենացավոտ հարվածում են սոցիալապես խոցելի խավերին։ Չնայած էկոնոմիկայի նախարարը 8,5 տոկոսանոց գնաճը համարեց «ֆանտաստիկ արդյունք», ակնհայտ է որ հայաստանցինրիբացարձակ մեծամասնությունն իրենց քսակի վրա շատ ավելի ծանրություն են զգում։ 8,5 տոկոս գնաճը հաշվարկվել է հետևելով 425 անուն ապրանք ու ծառայություն ներառող «զամբյուղի» գների շարժին։ Մինչդեռ իրական կյանքում, մեր հայրենակիցների զգալի մասն իրենց «աղքատավարձը» ծախսում են պարենամթերքի, կոմունալ ծախսերի ու առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։ Պարենը, մանավանդ ամենօրյա սննդամթերքը՝ հաց, ձեթ, նպարեղեն, կաթնամթերք, շաքարավազ, թանկացել է անհամեմատ ավելի շատ քան 8,5 տոկոսը։ Ուստի, անհրաժեշտ է օրենսդրորեն ինդեքսավորել (բարձրացնել) նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները, երբ պարենային զամբյուղի կամ նվազագույն սպառողական զամբյուղի գնաճը հատում է որոշակի շեմը, օրինակ՝ 10 տոկոսը։

2․ Դոլարը 1 տոկոսով թանկանում էր, ապրանքները շատ ավելի էին թանկանում։ Տարվա սկզբի համեմատ դոլարը 15 տոկոսից ավել էժանացավ, բայց ապրանքների գները շարունակում են աճել։ Հետևաբար խնդրի մի զգալի մասը ոչ թե արտաքին շուկաներն են, այլ ներքին շուկայի անկատարությունը։ Ներմուծող ընկերություների գնային մրցակցային և գնային քաղաքականությունը պետք է վերահսկվի պետության կողմից։ Չի արվում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել կանխելու շուկայում գերիշխող դիրք ընկերությունների և իրար հետ հակամրցակցային համաձայնության մեջ մտնելու կասկած հարուցող ընկերությունների վերահսկողությունը։

3․ Թանկ դրամը կարող է կործանել տեղական արտադրողին ու արտահանողին։ Խոսքը հավասարապես վերաբերվում է թե՛ ապրանք (օրինակ՝ գինի, պահածո, սարքավորումներ, տեքստի), թե՛ ծառայություն (օրինակ՝ համակարգչային ծրագրեր, բջջային հավելվածներ) արտահանողներին։ Շատերն իրենց արտահանվող ապրանքի գինը պայմանագրերով ֆիքսել էին դեռ անցյալ տարի, երբ դոլարը 500 դրամի կարգի էր։ Դոլարի 20 տոկոսով էժանացումը, ընկերություններին զրկում է ակնկալված շահույթից, իսկ կարող է նաև ուղղակի ֆինանսական կորուստների հանգեցնել, եթե վաճառքի գինը՝ դրամային արտահայտությամբ, ավելի ցածր լինի քան ինքնարժեքը։ Նրանց փոխարեն ներմուծողները կշահեն։ Ի դեպ, ներմուծողները կշահեն նաև հայ-թուրքական սահմանի բացումից։ Եթե զարմանում եք, թե ինչու են իշխանություններն արտահանումը խթանելու փոխարեն աջակցում ներմուծողներին, նայեք թե իշխանության սրտի օլիգարխներն ինչ բիզնեսների մեջ են։ Փոխարժեքի տատանումներից վնասի մի մասը պետությունը պետք է իր վրա վերցնի, այլապես կկորցնենք մեր արդյունաբերությունը, կքայքայենք մեր տնտեսական պոտենցիալը։ Ավելի լավ է արտահանողներին թիրախային օգնություն տան, քան կասկածելի տնտեսական ազդցություն ունեցող շինարարական ծրագրեր ֆինանսավորեն։

4․ Լարսի հետ կապված խնդիրները չեն լուծվում։ Լարսով անցումը թանկելու է 75 տոկոսով։ Շատ արտահանողների համար սա նույնպես կարող է կործանարար լինել։ Քանի արմատական լուծում չի գտնվել, լրացուցիչ ծախսի մի մասը պետությունը պետք է վերցնի իր վրա։ Փող որտեղի՞ց։ Թող իշխանություններն իրենց ու ոստիկաններին քիչ պարգևավճար տան։ Նմանապես պետք է քայլեր ձեռնարկեն Լարսին այլընտրանք գտնելու համար։ Արդեն մի քանի տարի խոսվում է լաստանավի մասին, բայց որևէ բան դեռ չի արվել

5․ Պետք է մշակվի ու ներդրվի արտահանման խրախուսման և ներմուծման փոխարինման ծրագիր։ Շուկայի անտեսանելի ձեռքը սախատ է, պետական միջամտություն է անհրաժեշտ։ Պետք է հստակ պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարվի։ Մասնավորապես պետական պետական գնումներում առավելությունը պետք է տրվի հայաստանյան և արցախյան ընկերություններին։

6․ Փաշինյանին ու իր նախարարներին 4 տարի է փորձում ենք հասկացնել, որ գյուղատնտեսությունը բիզնես չի, որ գյուղատնտեսությունն ամուր գյուղ ու ամուր սահման է, որ գյուղատնտեսությունը պարենային անվտանգություն է։ Հիշում եմ, թե ինչպես էին կառավարությունում իմ նախկին «գործընկերները» հաշվարկում հացահատիկի «եկամտաբերությունը» ու հայտարարում, որ այդքան բարձր եկամտաբերություն ապահովող գյուղացիներին պետք չէ սուբսիդավորել։ Արցախի հացահատիկի արտերը թուրքին հանձնելուց, ՔՈՎԻԴ-ով ու «սլավոնական պատերազմով» պայմանավորված պարենային տագնապի ռիսկերը նոր են հասկանում։ Նոր են հասկանում, կամ գոնե ձև են տալիս, թե հասկանում են։ Գյուղատնտեսության զարգացման համար պետությունը միջոց չպետք է խնայի։ Պետք է մշակվեն թիրախային աջակցության ծրագրեր, որից կշահեն գյուղմթերք արտադրողն ու սպառողը, այլ ոչ թե ֆինանսական ինստիտուտը։

Սա այն մինիմալն է, որ պետք է արվի։ Պետք է գործ անել, այլ ոչ թե «նախկիններին», ՔՈՎԻԴը, ռուս-ուկրաինական պատերազմն ու գլոբալ տաքացումն ամեն ինչի համար մեղավոր կարգել։ Կկարողանա՞ն անել։ Կասկածում եմ։ Ուրեմն մնում է մի ճանապարհ՝ սրանց տուն ուղարկել․․․

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 396 անգամ
Լրահոս
Շատ արագ Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (video) Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան Ինչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Այ «խ․․» Արմեն Նաջարյան՝ քեզ մամա լույս աշխարհ բերած լիներ, այսպես չէիր ջարդի մարդկանց․ Հովհաննիսյան (video) Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video) Ադրբեջանը նոր ու շատ լուրջ սպառնալիք է առաջ բերել․ Վարդան Օսկանյան (video) Պահեստազորի սպաները հայտնվել են գերության մեջ․ Էդգար Ղազարյան (video) Ականները հեռացնում են․ իրավիճակը Տավուշում լարված է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am