Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան

Զուր մի փորձեք հոգևորականներին, իբր, կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Մեծ բարեբախտություն եմ ունեցել տևական ժամանակ Մայր Աթոռում լինել հասարակական հիմունքներով իրավախորհրատու, հատկապես՝ աջակցել եմ կանոնադրական փաստաթղթերի լրամշակման պատասխանատու գործին, իսկ վերջին տարիներին Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ եմ։ Այդ ողջ ընթացքում ոչ միայն փորձել եմ ծառայել իմ մասնագիտական կարողություններով, այլև սովորել հիրավի բարձր մտավոր ունակություններով օժտված հոգևորականներից։

Այդ անհատները ոչ միայն պարզապես համակողմանի զարգացած են, ունեն խորաթափանց ու ստեղծագործական միտք, այլև անօրինակ համբերատար են, հանդուրժող, անասելի պատասխանատու սեփական խոսքի ու գործի հանդեպ և որպես առաջնահերթ զենք են դիտում Աստծո ողորմությունը։

Զուր մի փորձեք իրենց իբր կաշկանդելու անմիտ նպատակով նսեմացնել զրպարտանքով, անթույլատրելի վիրավորանքով ու այլ էժանագին զեղծարարությամբ, ձեզ հատկացված հզոր ու ժամանակակից տեխնոլոգիաներին մի խաբնվեք։ Միևնույն է, իրենք ձեզ ևս դիտում են որպես սոսկ հոգևոր խնամքի կարիք ունեցող զավակների և կշարունակեն այդպես դիտել, ինչը բնավ չի նշանակում, որ ձեռնպահ կմնան իրենց հոտի անվտանգությունը իրավաչափ պաշտպանելու սրբազան պարտքից։

Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին, ինչը չի էլ թաքցնում։

Աստված զորավիգ Հայ եկեղեցուն», - նշել է նա։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Գիշերը ձերբակալություններ են եղել ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Ինչ-որ ժամանակ փարավոններին թաղելուց հետն ահագին օգնական են թաղել.կամավորական հիմունքներով հավաքագրվում են նիկոլապաշտներ. Ամալյան Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (video) Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ Հովհաննիսյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ Այսօր վերջին օրն է Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am