Ալիևը Փաշինյանի մոտ տեսնում է՝ «բարյացակամ դիրքորոշում», «դրական ազդակներ», «գործուն քայլեր»

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Ըստ ՀՀ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ դա եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը: Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

Ու մինչ տեղի էր ունենում հերթական եռակողմը, երեկ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է այդ հանդիպմանը` շեշտելով, թե այնտեղ ներկայացվելու է իրենց մոտեցումը. «Զանգելանում կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն, ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի և մայրուղիների կառուցում», - ասել է նա: Ալիևի խոսքով` Զանգելանը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն:

Այսինքն, մինչ հայաստանյան իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պնդում են, որ միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում, Ալիևը շարունակում է իր «երգը» երգել:

Մհեր Գրիգորյանը նաև ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։ Վերջին նիստի նախօրեին Հայաստանի փոխվարչապետն ասել էր, թե եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային այսօրվա օրակարգում։

Իր հերթին էլ երեկ՝ մինչ պետք է կայանար հերթական եռակողմ հանդիպումը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նորից խոսել է դրական ազդակների մասին, հավելելով, թե Բաքուն Երևանից արդեն գործուն քայլեր է ակնկալում․ «Բաքուն հույս ունի, որ Հայաստանի կառավարությունից եկող վերջին դրական մեսիջները ոչ միայն խոսքով, այլև գործնականում դրական արդյունքներ կտան»։

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իրենց աղբյուրին, գրել էին, թե վերջին շրջանում պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Երևանի բարյացակամ դիրքորոշումը։ Եվ հինգ հայ գերիների վերադարձը բարի կամքի դրսեւորում է Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան Հայաստանից եկող դրական ազդակների։ Թե հատկապես ինչ դրական ազդակների մասին է խոսքը և կազդեն արդյոք դրանք եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքների վրա, հայտնի չէ։

Ի դեպ, «Ազատության» աղբյուրի համաձայն՝ կողմերը դեռ համաձայնության չեն եկել առանցքային հարցերի շուրջ։ Քննարկումներն այս պահին հիմնականում ընթանում են տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման դեպքում առաջ եկող իրավական հարցերի շուրջ։ Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ աշխատանքային խումբն ունի որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով, նույնիսկ նախնական պայմանավորվածություններ առ այն, որ կարգավորումներն ապաշրջափակման հետ կապված իրականացվելու են ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակներում։

Հիմա հերթական եռակողմի ֆոնին, փաստորեն, Ալիևը վստահեցնում է, թե՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում՝ «հասնում են նրան, ինչ ուզում էին»: Նա հենց Կովսականում է հնչեցրել այդ խոսքերը, թե Կովսականը շուտով դառնալու է տրանսպորտային լոգիստիկ կենտրոն։ «Խորհրդային տարիներին Զանգիլանում օդանավակայան չի եղել, սակայն հիմա կառուցվելու է միջազգային օդանավակայան, իսկ Զանգիլանը կդառնա մեր երկրի տրանսպորտային ու լոգիստիկ կենտրոնը»,- ասել է Ալիևը։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա Ալիևը հայտնել է, որ ներկայում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհը։

Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն առիթով շեշտում են, որ հայկական կողմը չի պատրաստվում որևէ միջանցք բացել Հայաստանում Ադրբեջանի համար, պիտի բացատրություն տան, թե ինչ է նշանակում հայ-ադրբեջանական դիրքորոշումների այս հակառակ պատկերը:

Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, ինչո՞վ է պայմանավորված Բաքվում նման լավատեսությունը... Այս ի՞նչ բարի-դրացիական մթնոլորտ է տիրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1709 անգամ
Լրահոս
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am