Կապանցի ՔՊ-ականի համար Սյունիքի անվտանգության խնդիրը Tik-tok-ի մակարդակի հարց է

«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովում կապանցի երկու կին պատգամավոր կա․ մեկը՝ նախկին իմքայլական, այժմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը, մյուսը՝ ներկա ՔՊ-ական, իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինե Ղազարյանը։ Երկուսն էլ, բացի կապանցի լինելուց, մի ընդհանրություն էլ ունեն՝ մանկավարժ են։ ՔՊ-ական տիկինը, օրինակ, Կապանի դպրոցներից մեկում ուսուցիչ է եղել, հետո որոշել է դառնալ պատգամավոր, որպեսզի «երկիրը փրկի»։ Հիմա այլեւս դաս չի տալիս, քանի որ զբաղված է ԱԺ միջանցքներում «երկիրը փրկելով»։

Աննա Գրիգորյանն էլ է դարձել պատգամավոր՝ դարձյալ երկիրը փրկելու մտադրությամբ, բայց շարունակում է նաեւ մանկավարժությամբ զբաղվել՝ «Քվանտ» վարժարանում։ Երկուսի դեպքում էլ, իրականում, երկիրը փրկել դեռեւս չի հաջողվել, իսկ առաջինի դեպքում առայժմ լավ ստացվում է միայն երկիրը կործանելն ու այն թշնամուն հանձնելը։ Բայց, ի տարբերություն ՔՊ-ական տիկնոջ, ընդդիմադիր Աննա Գրիգորյանը պարբերաբար իր հարազատ Սյունիքում ստեղծված ծանր իրավիճակի, անվտանգային խնդիրների վերաբերյալ հարցեր է բարձրացնում, ելույթներ ունենում։ Ի՞նչ է անում ՔՊ-ական տիկինը, ում մասով իրեն ճանաչող բազմաթիվ կապանցիներ դեռ չեն հավատում, որ նա դարձել է պատգամավոր։ Իսկ տիկինը պատգամավոր է դարձել, աշխատասենյակ ունի, բարձր աշխատավարձ է ստանում, երբեմն զբոսնում է ԱԺ միջանցքներով, երբեմն ինչ-որ «սուր» հարցեր է փորձում հնչեցնել` ընդդիմության ու նախկինների թեմայով, եւ մուննաթ է գալիս լրագրողների վրա։

Մենք նոր ԱԺ-ի ձեւավորումից ի վեր քանիցս փորձել ենք Մարինե Ղազարյանի հետ հարցազրույց անել՝ ինչպես իր պատգամավոր դառնալու մոտիվացիայի եւ ԱԺ-ում ստանձնած առաքելության, այնպես էլ հատկապես իր հայրենի Սյունիքում եւ Կապանում ստեղծված անվտանգային խնդիրների, թշնամու տնավորվելու եւ օր-օրի իր դիրքերն ամրապնդելու, դրանց վերաբերյալ իշխանությունների ձեռնարկած քայլերի շուրջ։ Բայց տիկինն ամեն անգամ խուսափում է մեր հարցերից՝ պատճառաբանելով, թե զբաղված է։

Երեկ էլ նրան մոտեցանք՝ հետաքրքրվելու, թե ինչ կարող է ասել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելու, իրանական բեռնատարներից հարկ գանձելու վերաբերյալ։ Բայց Մարինե Ղազարյանը դարձյալ խուսափեց ադեկվատ պատասխան տալ մեզ՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի, աշխատում է։

«Ես խնդրում եմ՝ մի՛ խանգարեք, աշխատում եմ»,- ասաց տիկինն ու շտապեց դահլիճ։ Նրան հիշեցրինք, որ մենք էլ ենք աշխատում, եւ իրեն հարց ուղղելն էլ մեր աշխատանքն է, իսկ պատասխանելը` իր, ու հարցրինք` Սյունիքում հիմա ապագա կա՞: «Միշտ էլ կա»,-հպանցիկ արձագանքեց սյունեցի մանկավարժը: Իսկ կարողանո՞ւմ է անվտանգ անցնել Գորիս-Կապան մայրուղով ու հասնել Կապան։ ՔՊ-ականն ասաց, թե ինքը միշտ էլ անվտանգ անցել է: Նկատեցինք, որ իրենց` ՔՊ-ականներին, գուցե ադրբեջանցիները լավ են վերաբերվում, ավելին՝ իրենք գուցե Բաքու էլ անվտանգ գնան-գան, բայց հասարակ քաղաքացիներն անվտանգության խնդիր ունեն։ Տիկինն այլեւս չարձագանքեց ու մտավ դահլիճ:

Որոշ ժամանակ անց, երբ դուրս եկավ դահլիճից, նրան մոտեցանք ու քաղաքավարի հարցրինք, թե ինչու չի կանգնում, որ նորմալ պատասխանի մեր հարցերին։ ՔՊ-ական մանկավարժն այստեղ կտրուկ բորբոքվեց, ձայնի տոնը բարձրացրեց եւ հարձակվեց մեզ վրա՝ հայտարարելով, թե մենք Tik-tok-ի մակարդակի հարց ենք տալիս: Նախ նկատեցինք, որ Գորիս-Կապան մայրուղու անվտանգության վերաբերյալ հարցը Tik-tok-ի մակարդակի հարց չէ, եթե ինքը դա ցածր մակարդակ է համարում, իր խնդիրն է։ Ապա հիշեցրինք, որ իրենց թիմակիցներն են սիրում Tik-tok-ում տեսանյութեր տեղադրել ու դառնալ Tik-tok-ի հերոս։ Տիկինը փնթփնթալով ու դժգոհելով հեռացավ իր աշխատասենյակ։ Ավելի ուշ նկատեցինք, որ միջանցքում ինչ-որ մեկին է գտել ու մեզնից է բողոքում, թե վատ հարցեր ենք տալիս իրեն»։

«Հրապարակ»

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am