Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին բարձր դասեց սահմանապահներից

Ոստիկանության պարեկային ծառայութան գործունեության մեկնարկը Նիկոլ Փաշինյանը լուրջ իրադարձություն է համարել մեր հանրապետության, մասնավորապես մայրաքաղաք Երևանի կյանքում։

Ոստիկանության պարեկային ծառայությունը նոր տիպի և բնույթի ոստիկանություն է, որում ներգրավված են 698 պարեկային ոստիկաններ: Պաշտոնապես հայտարարվեց, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից։ Իսկ 30 տոկոսը այն ոստիկաններն են, ովքեր, ըստ պատկան մարմինների, իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն։ Ոստիկանության պարեկային նոր ծառայության մեկնարկին զուգահեռ՝ մայրաքաղաք Երևանում ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը: Այժմ գործում է միայն ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, քաղաքացիների հետ չի հաղորդակցվելու։

Պարեկային ծառայությունն իրականացնում է և՛ նախկին ճանապարհային ոստիկանության գործառույթները, և՛ պարեկապահակակետային ծառայության գործառույթները, միաժամանակ ճշտված է հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման որոշակի գործառույթներով։ Նոր ծառայության գործարկումը ծրագրված էր դեռևս 2019 թվականին։ Սակայն 2020 թվականին հայտնի պատճառներով՝ նախ համավարակ, ապա պատերազմ, նոր ոստիկանությունը չստեղծվեց։ Թվում էր, թե հատկապես պատերազմից հետո իշխանությունը կարող է փոխել իր մոտեցումը և, նոր ոստիկանույուն ստեղծելու փոխարեն, վերջապես նոր, ավելի հզոր սահմանապահ գունդ կստեղծի, որպեսզի թշնամին հեշտ-հանգիստ, սրտի ուզած պահին չկարողանա հատել մեր պետական սահմանը։ «Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, իհարկե, ավելի մտածված բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի: Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի: Առաջիկայում, նախկինում իմ տված հանձնարարականների ժամկետներում, մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռու մարզի Պարեկային ծառայության անձնակազմի ընդունելության քննություններ: Եվ այն, ինչ պայմանավորվել ենք, այն, ինչ հանձնարարել եմ, ամեն ինչ ժամկետներում պետք է իրականացվի»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անցյալ տարի կառավարությունը որոշում կայացրեց՝ 100 տոկոսով բարձրացնել պարեկային նոր ոստիկանների աշխատավարձը։ Պարեկային դասակների նոր ընդունվող, մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարքային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս մոտ 190 հազար դրամից կդառնա 320 հազար դրամ։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կդառնա ամսական մոտ 400 հազար դրամ՝ ներկայիս մոտ 200 հազար դրամի փոխարեն։ Իշխանական թիմի անդամներն ընդգծում են, թե ոստիկանների աշխատավարձի բարձրացումը կնպաստի նաև համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։ Իսկ ո՞ւր մնացին արդարությունն ու բարոյականությունը։ Փաստորեն, Երևանի կենտրոնում Տոյոտայի մեջ նստած, քաղաքացիներին վերահսկող, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրծքով պաշտպանող ոստիկանն ավելի բարձր կվարձատրվի, քան սահմանը պահող սպան ու պայմանագրային զինծառայողը։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր ոստիկանության և օրվա իշխանության անվտանգության համակարգի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 1483 անգամ
Լրահոս
Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am