2 միլիարդ դոլարի սպառազինություն՝ Ադրբեջանին, 373 միլիոնի՝ Հայաստանին. Անհամաչափ «բարեկամության» ծանր հետևանքները

Սահմանային լարվածության ֆոնին Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների անցկացումը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, վերջին շաբաթներին այս համոզմունքը քննարկվում, տարածվում է համացանցում, շատերն այս կարծիքն են պնդում։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ը Հայաստանում զորավարժություն կանցկացնի: Հայաստանում կանցկացվի «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժությունը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օրերս նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Զորավարժությունների շրջանակում երկու փուլով գործնական գործողություններ են մշակվելու զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ»,- նշել է նա: Զայնետդինովը նաև հավելել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքների նախապատրաստման համար, որոնք ենթադրում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում:

Իհարկե, զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի անհրաժեշտ արձագանքը չէ։ Հավանաբար, ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանի Հանրապետությանը ի պատասխան, երբ որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է, ի պատասխան՝ զորավարժություններ անցկացնել:

Իհարկե, Հայաստանը չի դիմել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զորավարժություն անցկացնեին, այլ դիմել էինք կոնկրետ հայտարարության կամ գործողության համար, բայց ինչևէ, ՀԱՊԿ-ում հավանաբար որոշել են, որ զորավարժությունները լավագույն տարբերակն են: Թե հատկապես որտեղ են իրականացվելու զորավարժությունները, ինչ զորքեր են մասնակցելու, Պաշտպանության նախարարությունից չի հաջողվել պարզել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Իսկ միևնույն ժամանակ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտը՝ SIPRI-ին Ադրբեջան ներմուծած զենքերի վերաբերյալ թվեր է հրապարակել:

44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-րդը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից և Բելառուսից, փաստում է։ Ըստ ինստիտուտի հրապարակման, քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն, հարկադրված են սպառազինության գերակշիռ մասը ներմուծել, և 2011-2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներկրվածի 62,3 տոկոսը։
Թե պատերազմի նախապատրաստվող Հայաստանի իշխանությունները ինչու՞ են նման զուսպ կեցվածք դրսևորել տարիներ ի վեր, անշուշտ, առանցքային հարց է։

SIPRI-ի հետազոտողների բերած թվերի համաձայն, 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին մատակարարած սպառազինության 60,1 տոկոսը եկել է Ռուսաստանից, 26,6 տոկոսը՝ Իսրայելից, 7,1 տոկոսը՝ ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի մեկ այլ դաշնակից Բելառուսից, Թուրքիայից՝ 2,9 տոկոսը, այլ երկրներից՝ 3,3 տոկոսը։

Հայաստանի պարագայում ևս Ռուսաստանն է հիմնական մատակարարը՝ ամբողջ սպառազինության 93,7 տոկոսը ռուսաստանյան է, հաջորդը Հորդանանն է՝ 5,3 տոկոս, երրորդ տեղում Ուկրաինան է՝ 1 տոկոս։

Այսինքն, ըստ հետազոտության, 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարիներին Ռուսաստանը գրեթե երկու միլիարդ (1 միլիարդ 967 միլիոն) դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, Բելառուսը՝ ավելի քան 232 միլիոն դոլարի։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է 372,9 միլիոն դոլարի սպառազինություն։

SIPRI-ի համաձայն, 2011-2020թթ. Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ 2016-ին Մոսկվան Երևանին փոխանցել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները՝ 300 կիլոմետր հեռահարությամբ, որոնցից առնվազն մեկը Հայաստանը կիրառել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2016-2017 թվականներին Ռուսաստանը մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր, որոնք նույնպես կիրառվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ 2019 թվականին Ռուսաստանից ժամանել են Су-30 СМ չորս կործանիչներ, որոնք, սակայն, ըստ SIPRI-ի, չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Պատճառը չի նշվում։
Նույն ժամանակահատվածում Կրեմլը Ադրբեջանին մատակարարել է հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, տրասնպորտային և հարվածային ուղղաթիռներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի։ Բոլոր այս զինատեսակները, SIPRI-ի հետազոտողների պնդմամբ, կիրառվել են հայկական ուժերի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Օրինակ, դեռևս 2013-ին մատակարարված «Սմերչ» համակարգերը 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառվել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի դեմ։
Տարիներ շարունակ ասվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խախտվել է ռազմական բալանսը, բայց 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը մատը-մատին չտվեց, որպեսզի ինչ-որ ձևով այդ բալանսը կոտրի: Արդյոք նաև դա չէր պատճառը, որ 44-օրյա պատերազմի ընթացքը Էրդողանն ու Ալիևը հաշվարկել էին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10508 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am