Պաթոլոգիկ դեգեներատները

Մոտ մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ է իրականացնում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ նա պատրասվում է փոխել կառավարության 80 տոկոսը։
Անցած շաբաթ նոր նախարարներ նշանակվեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ԱԻՆ-ում, ՊՆ-ում և արտգործնախարարությունում։
Լուրեր կան, որ փոխվելու են նաև արդարադատության, առողջապաության նախարարները։ Երեկ հերթը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանինն էր, նրան փոխարինողների մի քանի անուն էր շրջանառվում. Արևիկ Անափիոսյան, Ժաննա Անդրեասյան։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի թեկնածության վրա:

Դումանյանը առաջն նախագահի թիմից է՝ սրսուռ լեւոնական, տևական ժամանակ հավակնում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, սակայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում չուներ մեծամասնություն: Հիշեցնենք, որ նախորդը՝ Արայիկ Հարությունյանը նույնպես տերպետրոսյանական թիմից էր, ուշագրավ է, որ նա հայտարարել է, թե իր առաջարկությամբ է Փաշինյանը նոր նախարարին ընտրել: Փաստորեն, նոր Հայաստանի ամենաձախողված, ամենախայտառակ, ամենաոչպրոֆեսիոնալ կադրը շարունակում է իշխանական կառավարման համակարգում առանցքային դերակատար լինել եւ ինքն է ասում, թե ով պետք է լինի իր հաջորդը

Թվում էր, թե նոյեմբերի 10-ից հետո կառավարության կաբինետը մի մարդու պես կընդուներ Հայաստանի գլխին բերած այս աղետի ողբերգությունը եւ պատասխանատվություն ստանձնելով կհեռանար, բայց արդեն ակնհայտ է, որ բոլորը որոշել են մոլագար վարչապետի հետ դախազ ոչնչացնել երկիրը, բայց չզրկվել սեփական աթոռից: Բայց եթե որոշակիորեն կարելի հասկանալ մնացողներին, միգուցե ֆիզիկական անվտանգության երկընտրանքի առջեւ են կանգնած եւ այդ պատճառով է, որ ռիսկի չեն գնում, այդուհանդերձ անհասկանալի է նոր նախարարների պահվածը: Ինչպես կարելի է համաձայնել նախարար դառնալ մի մարդու ղեկավարած կառավարության կաբինետում, որը պատերազմի խայտառակ պարտության եւ Արցախի կապիտուլացիայի թիվ մեկ պատասխաբատուն է: Միթե վարկաբեկիչ չէ մաս կազմել դավաճանի կառավարության: Միթե բոլորդ, ինչպես այս մոլագար դավաճանն է, կուրացել եք իշխանության փառքից ու վայելքներից եւ դեռ հույսեր ունեք, որ վայելելու եք այն: Պատմությունը դեռեւս չի հանդուրժել կապիտուլացիայի հեղինակ որեւէ իշխանության, անշուշտ, Նիկոլ Փաշինյանը չի լինելու եզակի կամ առաջին բացառությունը: Եւ արդեն իսկ ակնհայտ է, որ երկրում անիշխանություն է, լիակատար քաոս եւ Փաշինյանի ռեժիմը հոգեվարքի վերջին թպրտոցների մեջ է: Այս իշխանության օրերը, հավատացեք, հաշված են, կլինի դա մեկ շաբաթ, տաս օր, մեկ ամիս, գուցե մի փոքր ավելի, պարզից էլ պարզ է, որ նա գրողի ծոցն է գալնալու: Մնալու եք պաթոլոգիկ սրիկաներդ ու իշխանատենչներդ, ովքեր համաձայնել եք դավաճանի մեղակիցը, աշխատել քաղաքական դիակի ղեկավարության ներքո, դառնալ նրա մեղսակիցը: Իսկ պատմությունը ձերպեսների հետ ավելի դաժան է վարվում:
Միայն այն փաստը, որ բոլոր ժամանակների ամենափառասեր ու իշխանասեր Ֆելիքս Ցոլակյանն արդեն հեռացել այս իշխաությունից, դա նշանակում է, ապացույցն է այն բանի, որ այս իշխանություն էլ ճանապարհին է, արդեն ամեն ինչի մասի խոսում է: Եւ որքան պաթոլոգիկ դեգեներատ է պետք լինել, որպեսզի համաձայնես դավաճանի հետ շարունակել ճանապարհը: Եւ սա վերաբերում է բոլոր նրանց, ով խայտառակ փաստաթղթի ստորագրելուց հետո Փաշինյանից պաշտոն են ստացել կամ կստանան:

Անի Սահակյան

դիտվել է 7833 անգամ
Լրահոս
Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am