Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 13-ի գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ, ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ:
