Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իշխանությունը ինչքան սինլքոր կա, տանում է հանրային եթերներ խոսեցնելու՝ մեկն առաջարկում է ընդդիմախոսներին բանտարկել, մյուսն առաջարկում է ճիպոտահարել, այն մյուսը քարոզում է թուրքահպատակություն՝ «ադրբեջանցիների և թուրքերի հետ շփվել եմ իրենց մեջ թշնամություն չկա» շղարշով, այն մյուսը, որ ընդհանրապես փսլնքոտ է, Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին լիքը լուտանքներ է տեղում ու սպառնում գահընկեց անել, մի փսլնքոտ էլ առաջարկում է դաշնակցություն և այլ այլախոհների փակել…դե իրավապահ համակարգի հորինած ու կարած քրեական գործերի մասին լռում եմ:

 Ու այս պոռնոյին (կներեք այլ բառով չի կարելի սա կոչել) անվանում են ժողովրդավարություն, իսկ դրա ջատագով ԱՄՆ և ԵՄ-ն գլխավոր հովանավորներն են:

Եվ արի տես` սրան ինչ է գալիս հակադրվելու:
Մի խումբ ասում է, թե բա՝ «նախկինները գողեր են, ներկաները՝ անկարողներ» (ու դրած գովազդի տակ այս ոչխարաբանությունը տարածում են), կարևորը սրա անունը միասնություն են դրել:

 Այն մյուսներն ասում են՝ «սովետի ժամանակ մեր պապերը գիր ու կարդալ չգիտին հազար հատ զավոդ են սարքել, մենք երկուսն էլ գիտենք, բա ինչի հազար հատ զավոդ չենք սարքում»…այ որ զավոդները լինեն, թուրքը այլևս մեր տարածքների վրա աչք չի ունենա, հայերի ազատության և իրավունքների պայքարի հարցն էլ զավոդով կլուծվի…համա կուռ լոգիկա է:

 Մանր-մունր խմբերի մի ստվար հատվածը շարունակում է նախկինների ստվերի հետ կռիվ տալ՝ չտեսնելու տալով, որ այդ նախկին կոչված համակարգը հիմա իշխանություն է և այդ նախկին ասվածը այլևս չկա: Պարզ է չէ՞, մի բան, որ կոչվում է նախկին, կնշանակի անցյալում է, չկա այլևս: Բայց դե այս մարդկանց սա ոչ մի ձև չես բացատրի:

Այս ամենը համեմվում է ռուսատացության սոուսով, մրցություն է՝ ով շատ չի սիրի և կհայհոյի ռուսներին: Բայց չեն հիշի, որ մինչ օրս օգտվում են ռուսների սարքած ենթակառուցվածքներից, տաքանում են ռուսների տված էժան գազով, զխտկվում են (ավելի մեղմ չի կարելի ասել) ռուսական ցորեն ու էլի լիքը ուրիշ բաներ:

Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին մեր տարածշրջանում ամրացնելուց հետո քաշվելու է ղրաղ իր գործերին, իսկ դուք՝ «իդիոտներդ», հետո խնդրելու եք, որ ռուսը գա ու այս անգամ ձեզ ոչ թե տեր կանգնի, այլ ընդհանրապես դառնաք նրա ծառան, միայն թե թուրքի ձեռը չընկնեք:

 Այս գժանոցի մեջ մի քանի այլ ուժեր էլ շարունակաբար իրար միս են կռծում, էլի նախկին անցած թեմաներով, ու սրանց էլ ոչ մի կերպ չես հանգստացնի:

Ինչ բաց թողեցի: Հա:

Այս գժանոցը խելքի բերելու լծված հայերի իրական շահերի պաշտպաններն էլ մոռացված բանտերում են (մեր սրբազաններն ու աջակիցները):

Իսկ ժողովրդի մի ստվար զանգված սկսել է պատրաստվել հերթական կեր ու խումին՝ խանութները տեղ ու դադար չկա:

…բարև՛, Հայաստա՛ն…»:

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Թևանյանի մեղադրանքը փոխվել է․ «Ազատություն» Վռազում եք, որ արագի մեջ էդ մի հարցը քննարկեք ու գնաք ձեր ամենօրյա գործին. Սուքիասյանը՝ Ավինյանին (video) Աշխատանքի տեղավորման գործակալները (video) Հանրային քննարկման է ներկայացվել Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու օրենքի փոփոխությունը Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը, դպրոցների տնօրեններ Խուզարկություն է իրականացվում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում․ «Հրապարակ» Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ» Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ» Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Էյֆելյան աշտարակը փակվել է Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ» Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ» Սպառնացել են պատասխան գործողություններով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am