«Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ներում է 123 դատապարտյալի, այդ թվում՝ քաղաքական այլախոհների։Սա հստակ ազդակ է Արևմուտքին՝ հարաբերությունները մեղմելու պատրաստակամության մասին։Եվ այստեղ անխուսափելիորեն ծագում է հարց․ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն փորձում նույն միջոցակազմը կիրառել՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնը անել Բաքվում։ Արդյո՞ք Թրամփի քաղաքական ու գործարքային շահերից չի բխում Ալիևի առաջ նման միջնորդությամբ հանդես գալը, թե՞ խնդիրը Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին է, որոնք ռազմագերիների հարցը փաստացի հանել են առաջնահերթությունների շարքից՝ հանուն այսպես կոչված «խաղաղության օրակարգի» պահպանման։Երկրորդ և առավել մտահոգիչ հարցը հետևյալն է․ ինչո՞ւ Լուկաշենկոն, լինելով բացահայտ բռնապետական ղեկավար, այլախոհներին ազատ է արձակում՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, մինչդեռ Փաշինյանը, իրեն «ժողովրդավարական» ներկայացնելով, Հայաստանում ընդլայնում է քաղաքական հետապնդումները՝ առանց որևէ սկզբունքային հակազդեցության Արևմուտքից, նույնիսկ Արևմուտքի խրախուսմամբ:
Արդյունքում Հայաստանում ձևավորվում է վտանգավոր պատկերացում․ Արևմուտքը ոչ թե պաշտպանում է արժեքներ, այլ պաշտպանում է իրեն հարմար իշխանություններին։ Քաղաքական բանտարկյալների հարցը դառնում է ընտրովի, իսկ ժողովրդավարությունը՝ գործիք։ Սա ոչ միայն խաթարում է արդարության զգացումը Հայաստանի ներսում, այլ նաև լրջորեն վարկաբեկում է արևմտյան հաստատություններն ու հռչակված արժեքները Հայաստանի հասարակության աչքում։
Եթե Լուկաշենկոյի պարագայում պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, իսկ Փաշինյանի դեպքում լռում են, ապա խնդիրը միայն Հայաստանի իշխանությունը չէ։ Խնդիրը նաև Արևմուտքի երկակի չափանիշներն են»։
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը