Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր՝ թվով տասներորդ դիտարկում-պարզաբանումն է ներկայացրել օրակարգային հարցերից հերթականի վերաբերյալ:


«Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ (երբ օդն ու ջուրը փաստում են տնտեսական աճի իրական գինը),- այս խորագրի ներքո հանրային ու քաղաքական գործիչը մանրամասնել է,- Տնտեսական ակտիվության մասին պաշտոնական հաշվետվություններում կրկնվում են նույն ձևակերպումները՝ շինարարություն, ծառայություններ, առևտուր․.. մի խոսքով՝ «աճ կա»։

Բայց նույն զեկույցի շրջակա միջավայրի տվյալները՝ թվերով լուռ ու «չեզոք», իրականում ցույց են տալիս մի բան՝ տնտեսական՝ թեկուզ «անորակ» աճի իրական գինը, ըստ էության, վճարվում է օդի, ջրի և առողջության հաշվին։

 Օդի աղտոտվածությունը՝ արդեն համատարած

 2025թ․ հոկտեմբերին Երևանի օդային ավազանը գրանցել է՝ 24 օր՝ ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կենցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցում, 22 օր՝ փոշու (մասնիկների) բարձր խտություն։

Երևանը միակ դեպքը չէ․ Վանաձոր՝ 14 օր, Ալավերդի՝ 18 օր, Գյումրի՝ 5 օր, Արարատ՝ 5 օր, Հրազդան՝ 11 օր, Ծաղկաձոր՝ 1 օր։

Այս տարածքային պատկերն այլևս «պատահական տատանում» չէ։ Այն կրկնում է արտադրության, շինարարության, ցեմենտի և մետաղագործության քարտեզը։ Այնտեղ, որտեղ կա տնտեսական աշխուժություն՝ կա նաև օդի հեղուկացվող աղտոտում։

 

 

Ջրային ռեսուրսների որակը՝ կտրուկ վատացող միտումով

Գետերի ջրերի որակի մշտադիտարկումը 2025թ․ հոկտեմբերին ցույց է տալիս․ «Լավ» որակ՝ ընդամենը 4․6%, «Միջակ»՝ 33․8%, «Անբավարար»՝ 27․7%, «Վատ»՝ 33․8%։ Պարզ հաշվարկով՝ երկրի մակերևութային ջրերի մոտ 2/3-ը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։

Սևանա լիճ․ էվտրոֆիկացման շարունակվող շրջափուլ

2025թ․ հոկտեմբերյան տվյալներով մեծ և փոքր Սևանի մակերևութային ջրերում լուծված թթվածինը՝ 8․0–8․5 մգ/լ է, բայց հատակամերձ շերտերում՝ մինչև 0.3–3 մգ/լ, որը վտանգավոր ցածր է, միևնույն ժամանակ փոքր Սևանի հատակամերձ շերտերում ֆոսֆատի կոնցենտրացիան հասնում է 3.605 մգ/լ-ի։
Սա արդեն կանգնած էկոհամակարգ չէ։ Սա դանդաղ, բայց անընդհատ էվտրոֆիկացում է, այսինքն՝ ջրի էկոհամակարգի տխրահռչակ «ծերացում»՝ սննդանյութերի ավելցուկի պատճառով։

Քաղաքատնտեսական համակարգային հետևանքը

Այնտեղ, որտեղ աճում է շինարարությունը, արտահանում են հանքային նյութեր կամ աշխատում են թեկուզ եզակի, բայց, այնուամենայնիվ՝ ծանր արդյունաբերական օբյեկտներ, այնտեղ օդն ավելի ծանր է, ջուրն՝ ավելի աղտոտ, ռիսկերը՝ ավելի բարձր։
Օդի՝ Երևանում 24 օրվա գերազանցումը, ջրերի՝ 33․8% «վատ» որակը, Սևանի՝ օքսիգենային քայքայումը սոսկ թվեր չեն։ Դրանք տնտեսության իրական գնի «հաշվապահությունն» են, որը ՀՆԱ-ն չի հաշվառում, բայց ժողովուրդը՝ այո։

Այս պայմաններում «տնտեսական աճը» ներառական չէ

Եթե տնտեսությունն աճում է, բայց օդը դառնում է անառողջ, ջուրը՝ անվստահելի, իսկ սերունդների բնապահպանական անվտանգությունը՝ սպառնալիքի տակ, ապա այն աճը, որի մասին այսօր խոսում է կառավարությունը, ընդամենը թվաբանական պատրանք է՝ շրջակա միջավայրի հաշվին։

Հայաստանին պետք է ոչ թե թվերով աճ, այլ կանաչ վերափոխման քաղաքականություն, որպեսզի յուրաքանչյուր ներդրում, յուրաքանչյուր շինարարություն, յուրաքանչյուր արտադրություն հաշվվի նաև իր բնապահպանական գնով։

Շրջակա միջավայրը «լուռ սյունակ» է մեր տնտեսական հաշվետվության մեջ։ Այն գրի է առնում այն ամենը, ինչ պետությունն անտեսում է՝ օդը, ջուրը, առողջությունը, և, վերջիվերջո՝ կյանքի որակը»։

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ` ԱԺ-ում, ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին հեռացրել են շենքից Բոլոր գերիները իրապես կարող են վերադառնալ միայն մի դեպքում. սա առքուվաճառք է. Հայկ Այվազյան (video) Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց Երևան քաղաքից «գողացել են 9 միլիոն դրամ․․․»․ ավագանու անդամը՝ փաստերով (video) Դուք սպասե՛ք․ Թուրքիայից նոր սենսացիոն հայտարարություն է գալու․ Հայկ Այվազյան (video) Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ուժով հեռացնում է լրագրողներին (video) ՇՏԱՊ․ ՊՊԾ աշխատակիցները Armlur․am-ի խմբագրին թեւերից բռնած հեռացրին ԱԺ շենքից (video) Լա՛վ իմացեք՝ ես դա շատ լավ գիտեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազին ու դատավորին (video) Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն #ՈՒՂԻՂ․ ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ֆիդանը հայտարարեց՝ Հայաստանն իրենց ձեռքում է․ Ռուսաստանից ի՞նչ է սպասվում․ Այվազյան (video) Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը․ փաստաբան Փաշինյանն իր աշխատավարձը կրկնապատկել է և իրեն ճոխ պարգևատրել (video) Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ Թուրքիայի սենսացիոն հայտարարությունը․ «ու՞ր եք նիկոլական բանդայի ներկայացուցիչներ»․ Աննա Մկրտչյան (video) Մեր իշխանության օրոք վարչապետը ստանալու է 1 դրամ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան (video) Խոստումները չեն իրականացվել, չեն գերակատարվել, պարգևավճարի մասին խոսելն անընդունելի է․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am