Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ
Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Հաղորդվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորության և Ստամբուլում դրանք ընդունելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին:
Էրդողանը ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Սուվեյդայից սիրիական անվտանգության ուժերի դուրսբերումից հետո բախումները սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար: Էրդողանը կարևորել է, որ Իսրայելը չխախտի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը:
