Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes
Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի շուրջ պահպանվում են զգալի ռիսկեր, դիտորդները բանակցությունների լճացման հավանականությունը գնահատում են 60 տոկոս, ինչը հնարավոր է հետաձգի նախագծի իրականացումը 12-18 ամսով: Այս մասին գրում Է Forbes-ը։
«Հայաստանը կտրականապես հերքում է վարձակալության կամ տարածքային վերահսկողության փոխանցման որևէ հարցի քննարկումը, քանզի նախագիծը խոցելի է Հայաստանի կողմից վետոյի համար՝ կապված ինքնիշխանության դեմ ոտնձգության հետ: Նախաձեռնությունն իրենից ներկայացնում է ամերիկյան դիվանագիտական կրեատիվության ավելի մասշտաբային փորձություն։ Հաջողությունը ցույց կտա Վաշինգտոնի՝ մրցակիցների ազդեցությանը հակազդող և միաժամանակ իրական տնտեսական շահերին ծառայող լուծումներ գտնելու կարողությունը։ Անհաջողությունը՝ վիճելի տարածաշրջաններում իրավիճակի վրա ազդելու ԱՄՆ-ի կարողության թուլացումը», - գրել է թերթը։
