Ձեր պարագայում, այո', երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ

Հեռու եմ այն մտքից, թե անհրաժեշտություն կա հատուկ ներկայանալ և ներկայացնել իմ կենսագրությունը․ այն հայտնի է և հրապարակված, գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Պետական պաշտոնյա եղած ժամանակահատվածը՝ սկսած Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մինչև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, այժմ արդեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, առավել ևս եղել է բաց և թափանցիկ։

Ճանապարհաշինության, ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, կապի, փոստի ոլորտների զարգացումները ևս հայտնի և տեսանելի են բոլորիդ։

Սակայն, չեմ կարող չանդրադառնալ օրերս հրապարակված մի նյութի, ոչ այն պատճառով, որ փորձ է արվում ինձ վարկաբեկել (կարծում եմ՝ նման նյութերով հնարավոր չէ մեկին վարկաբեկել), այլ որովհետև հեգնական տոնով է խոսվում մի քանի տող կենսագրության մասին, որով թիրախավորվում են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, այո՛, կարող են ունենալ ընդամենը մի քանի տող աշխատանքային կենսագրություն։

Ցանկանում եմ ընդգծել, որ երկար կենսագրություն ունենալը պարտադիր չէ՝ քեզ վստահված աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու, բարեկիրթ լինելու, լավն ու վատը զանազանելու, անընդհատ սովորելու և զարգանալու համար։ Ավելին, ժամանակակից աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ ուսանողը կարող է ստեղծել մի բան, որը փոխում է աշխարհը (լավագույն օրինակը հենց այս հարթակն է՝ Ֆեյսբուքը)։

Ուզում եմ նշել, որ այն անձը, ով գրել է այդ հոդվածը, և նրանք, ովքեր արտատպել են այն տասնյակ լրատվամիջոցներում, վստահաբար չունեն տասնյակ տողերով կենսագրություններ։

Սա է, որ պետք է հասկանան այն լրատվականներն ու անձինք, որոնք մարդկանց դատում են ռեզյումեի երկարությամբ, իսկ իրենց կենսագրություններն աղտոտում են՝ տարածելով սուտ ու կեղծիք։

Իսկ այգետնակի ձեռքբերման մասին տեղեկությանը մեկ անգամ արդեն անդրադարձել եմ։ Հղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Իմ եկամուտների ու ծախսերի մասին հայտարարագրողին էլ կարող եք ծանոթանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում՝ այն բաց է և հասանելի բոլորիդ։

Բոլորիդ մաղթում եմ լավ օր»,-գրել է Արշակյանը։

դիտվել է 330 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am