Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա

Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների արդյունքներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում Արևմուտքի նպատակներին, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրմանը։

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հարաբերություններ կառուցել միայն Ադրբեջանի հետ։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի մեծ տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերի հատման կետում։ Նույնիսկ եթե մեկ վայրկյանով, ինչպես դա անում է Հայաստանի ներկայիս ղեկավար պարոն Փաշինյանը, մոռանալ բոլոր պատմական նախադեպերի մասին, մոռանալ հայ ժողովրդի Ցեղասպանության մասին, ինչ-որ կերպ ասել, որ մենք այլևս չենք հիշում բազմաթիվ պատերազմների մասին, հետաքրքրվել միայն ներկա խնդիրներով, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ պարզապես «թաթերը» բարձրացնել Ադրբեջանի և Թուրքիայի առջև և կարծել, որ մնացած բոլորը դրան հանգիստ կնայեն»,-նշել է Պերլան։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին փոխարինել Եվրամիությամբ։

«Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են, Հայաստանին ստիպում են այնպիսի քայլերի, որոնք աստիճանաբար նրան դարձնում են հակառակորդ և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի համար։ Եվ եթե մենք նայենք պարոն Փաշինյանի քաղաքականությանը, ապա կտեսնենք, որ նա բավականին հետևողականորեն հայկական քաղաքականության մեջ փորձում է Ռուսաստանին փոխարինել ԵՄ-ով։

Դժվար թե նույնիսկ Փաշինյանը կարծի, որ կարող է բարեկամություն անել Թուրքիայի հետ, բայց նա միանգամայն կարող է կարծել, որ ԵՄ-ն, մասնավորապես, օրինակ, Ֆրանսիան, այնպիսի հսկայական հզոր ուժ է, որը կարող է պաշտպանել Հայաստանը և կարող է փոխարինել երկրի համար այն տնտեսական հոսքերը, որոնք այսօր հնարավորություն են տալիս ապրելու և գոյատևելու։ Բայց եթե վերցնենք Հայաստանի տնտեսությունը, նրա արտաքին առևտուրը, ապա այդ առևտրի 80%-ը Ռուսաստանի հետ առևտուրն է։ Հենց հիմա մենք դիտարկում ենք մի իրավիճակ, որում Ռուսաստանը բավականին կոշտ ցույց է տալիս Ադրբեջանին, որ առանց նրա հետ առևտրի կարող է գոյատևել։ Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը կտրի Ռուսաստանից իր յուրաքանչյուր հաջորդ քայլով, և սա անվնաս քաղաքականություն չէ։ Սա քաղաքականություն է, որը Ռուսաստանում բացասաբար է ընկալվում, բայց որը Հայաստանին սպառնում է ծանրագույն տնտեսական դժվարություններով»,-ասել է Պերլան։

Նրա խոսքով՝ Հայաստանից հիմա փորձում են գործիք սարքել Ռուսաստանի դեմ պայքարի համար։

«Եթե մենք հիմա նայենք, թե ինչ է գրում արևմտյան մամուլը այդ բանակցությունների մասին, ապա կհայտնաբերենք, որ նրանք գրում են ոչ թե այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջապես խաղաղություն կլինի, այլ գրում են, որ վերջապես գտնվել է մի լուծում, որի շնորհիվ Ռուսաստանը դուրս կմղվի Հարավային Կովկասից և կդադարի լինել Հարավային Կովկասում գերիշխող ուժերից մեկը։ Այս բոլոր շարժումները որևէ այլ նպատակ չունեն։ Որոշակի միջազգային ուժեր, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, մեծամասամբ՝ Թուրքիան, պարզապես օգտվում են այն փաստից, որ Ռուսաստանն իր ուժերի զգալի մասը ստիպված է ծախսել մեկ այլ ուղղությամբ։ Քանի դեռ ընթանում է հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ Ռուսաստանը կռվում է Արևմուտքում, կարելի է փորձել ինչ-որ բան խլել Ռուսաստանից Հարավային Կովկասում։ Հայաստանից հիմա փորձում են գործիք սարքել Ռուսաստանի դեմ պայքարի համար, ընդ որում ոչ թե Ռուսաստանին վճռական հարված հասցնելու, այլ որպեսզի Ռուսաստանը կրի որոշակի պարտություն, որոշակի նվաստացում, որպեսզի Ռուսաստանը թուլանա։ Եվ հանուն դրա Արևմուտքը պատրաստ է զոհաբերել մի ամբողջ հայ ժողովրդի»,-ասել է Պերլան։

Միաժամանակ փորձագետը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ չի փոխվել ինչպես նախկինում, Հայաստանը համարում է բարեկամ պետություն։

«Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերում է հնարավոր բոլոր տնտեսական օգնությունները, տրամադրում է հնարավոր բոլոր արտոնությունները տնտեսության մեջ, բայց Ռուսաստանը չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը ավելին, քան Հայաստանի կառավարությունը։ Ռուսաստանը չի կարող գործել այնպես, կարծես ռուսներն ավելի հայ են, քան հենց հայերը։ Սա վերաբերում է և՛ անվտանգության, և՛ տնտեսության, և՛ մշակութային քաղաքականության հարցերին, սա վերաբերում է ամեն ինչին։ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ինքնուրույն պետություն, որն արժանի է ինքնուրույն որոշելու, թե որոնք են իր շահերը։ Եթե Հայաստանի շահերից բխում է Ռուսաստանի հետ հետևողականորեն բարեկամություն և հարաբերություններ կառուցելը, ապա Ռուսաստանը կօգնի ողջ ուժով, բայց եթե Հայաստանն ասում է՝ մենք ունենք ավագ բարեկամ՝ Ֆրանսիա անունով, մենք գնում ենք Եվրամիություն, ապա Ռուսաստանն ի՞նչ կարող է անել դրա հետ։ Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը միջնորդ լինել հակամարտության կարգավորման համար։ Այո, իհարկե, նա տասնամյակներ շարունակ դրանով զբաղվել է, բայց նա չի կարող լինել այդ միջնորդը՝ ի հեճուկս Հայաստանի կառավարության կամքի»,-նշել է Պերլան։

Ինչ վերաբերում է Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրմանը, ապա փորձագետը վստահ է, որ այս պայքարում Ռուսաստանը հաղթանակ կտանի։

«Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ թեքվել դեպի Թուրքիա՝ ամբողջովին խզելով կապերը Ռուսաստանի հետ, բայց դրա հետևանքով Ադրբեջանը կբախվի այնպիսի դժվարությունների, որոնց չի կարող դիմակայել։ Ռուսաստանը կարող է առանց Ադրբեջանի գոյատևել, իսկ Ադրբեջանն առանց Ռուսաստանի՝ ոչ»,- ընդգծել է Պերլան։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am