Փաշինյանի ողջ խաղադրույքը նյարդեր բորբոքելու վրա է դրված․ Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շատ գնահատելի է, որ Կաթողիկոսը խոսում է առանց ավելորդ հուզականության, շատ զուսպ։ Փաշինյանի ողջ խաղադրույքը նյարդեր բորբոքելու վրա է դրված։ Այդ մարտահրավերը Մայր Աթոռը խելացի եւ համառ կերպով մերժում է։ Փաշինյանը չունի որեւէ իրավական գործիքակազմ Կաթողիկոսին հեռացնելու։ Նրա կոչերը հակապետական ու հակասահմանադրական են։
Ուստի պետք է այս հարցին մոտենալ մաքսիմալ սթափ ու ողջախոհ կերպով՝ որքան էլ որ նյարդային ու հոգեբանական առումով դա դժվար է, քանի որ խոսքը գլխավորապես մեր պետության ու պետականության մասին է…
