Քաշում եմ համրիչը, որ հետո գամ, քաշեմ շեֆերիդ սանձերը. Հայկ Կոնջորյան
«Գործընկերոջս հետ ԱԺ սրճարանում նստած ենք, գրել է՝ Հայկ Կոնջորյանը թզբեհ է քաշում, հայերեն՝ համրիչ»,- անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակմանը՝ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Համրիչն ինձ մեկ-մեկ օգնում է, որպեսզի կենտրոնանամ: Քաշում եմ համրիչը, որ հետո գամ, քաշեմ քո շեֆերի սանձերը ու անընդհատ քաշելու եմ շեֆերիդ սանձերը: Ու ամեն անգամ էդ սանձերը քաշելուց հետո գալու եք ու էստեղ ճամարտակեք, որովհետև հասկանալի է, որ ձեր շեֆերը մեր ամեն ելույթից այսահարվում են: Էնպես որ, տիկին Կյուրեղյանին ու տիկին Թովմասյանին ու նրանց, ովքեր գալու են դատարկաբանություններ հնչեցնեն, խորհուրդ եմ տալիս՝ մի քիչ աշխատեք ձեր վրա»,- ասել է Կոնջորյանը։
lurer.com
