Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարկանիշային ցածրունքում գտնվող ու գահավիժել շարունակող Փաշինյանն ու նրա ՔՊ-ն իրենց ողջ էությամբ ու պահվածքով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, ոչնչի առջև կանգ չեն առնելու, միայն թե «վերարտադրվեն» առաջիկա ընտրություններում, լինեն դրանք հերթական, թե արտահերթ:

Հասկանալի է՝ այդ նպատակով նրանք շարունակում են զանազան տարբերակներ փնտրել: Տարբերակներից մեկը, այսպես ասած, «սատելիտներն» են: Այսինքն՝ գրանցված մի քանի տասնյակ մարդ-կուսակցություններից ընտրվում կամ «զրոյից» ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք առերևույթ իբր ընդդիմադիր, բոլորին մերժող դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում դրանք «կեղծ բադիկի» դերում են, որոնք նպատակ ունեն «հանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Մյուս կողմից՝ եթե իրենց հաջողվում է շատ ավելի նկատելի «ձայներ տանել», ապա ավագանի կամ ԱԺ անցնելուց հետո կտրուկ միանում են իշխանությանը: Մի խոսքով՝ «սատելիտ» են, ավելի պարզ ասած՝ իշխանության կցորդ:

Մեր իրականության մեջ սա ոչ միայն տեսություն է, այլև պրակտիկա, որի օրինակները քիչ չեն: Սակայն, ինչպես երևում է, եղածներից Նիկոլ Փաշինյանը հույսը կտրել է՝ հասկանալով, որ նրանք որևէ կերպ անցողիկ շեմ հաղթահարելու շանս չունեն, առավել ևս՝ Գյումրու ընտրություններից, Նոր Նորքի թաղապետի հետ կապված խայտառակությունից հետո: Ըստ այդմ, նորերի փնտրտուքի մեջ է:

Օրերս էլ պարզվեց, որ համարյա արդեն 1 տարի է, ինչ հիմնադրվել է, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ պետական գրանցում է ստացել բավականին բանաստեղծական անվանումով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն (մարդիկ, ըստ երևույթին, այդպես թարգմանել են մերիտոկրատիան՝ «արժանիների իշխանությունը»), որը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը: Իսկ դա պարզվեց նրանից, որ հանրության լայն շրջանակներին անհայտ այս միավորի ղեկավարը վերջերս առանձնահատուկ արժանանում է իշխանական քարոզչամիջոցների, այդ թվում՝ Հ1-ի մեծ ուշադրությանը: Ավելին, ինչ-որ «հարցումներով» այդ կուսակցությանը վերագրվում է նույնիսկ «ռեյտինգներ»՝ ամբողջ 1,5 տոկոս:

Նորահայտ «մերիտոկրատներն» էլ հանդես են գալիս նախկինների ու ներկաների (իբր թե) դեմ, Ռուսաստանը համարում են թշնամի, դիրքավորվում են որպես ԵՄ-ամետ: Բայց բուն հարցը դա չէ:

Բուն հարցն այն է, որ հնարավոր է՝ գործ ունենք հերթական նիկոլական, այսինքն՝ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից «թրծվող» «ընդդիմության» հետ: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ հենց այնպես, առանց Փաշինյանի հրահանգի ու իշխանական հովանավորության այդպես չեն քարոզի Հ1-ով:

Կարծում ենք՝ սա միակ օրինակը չէ ու չի լինի, դե՝ վերը նշված հին «սատելիտներին» չհաշված: Գործնականում իշխանությունը փորձելու է որոշակի «փուչիկներ» փչել՝ ընտրություններին ընդառաջ: Նպատակը՝ փոշիացնել իշխանության դեմ տրամադրված, բայց դեռ լիարժեք չկողմնորոշված, նաև «նոր դեմք» փնտրող ընտրազանգվածի ձայները: Մյուս կողմից՝ եթե հաջողվի, փոշիացնելուց բացի, նաև անցողիկ շեմը «հաղթահարեցնել», ապա այդ կցորդների օգնությամբ պահել իշխանությունը:

Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց տպավորություն է, որ Փաշինյանը ձեռքը փրփուրներին է գցում արդեն:

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am