Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը․ դատավորների՞ն է վախեցնում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին խորհրդարանում ներկայացրեց իր տարեկան զեկույցը եւ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, խոսեց այն մասին, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից:

«Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լեւոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երեւան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» եւ մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլու եւ շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 մլրդ դրամ»,- ասաց Վարդապետյանը: Սա դատարանում գտնվող հայցագինն է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով:

Դատարանում Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Վարդապետյանի հայտարարությանը, նկատեց. «Դատական գործընթաց կա: Ես ներկայացնում եմ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանների շահերը դատարանում: Իրականում էապես ավելի քիչ գույքի մասին է խոսքը, բայց եթե ընտանիքի անդամներինը եւս գումարենք, գուցե պլյուս-մինուս պահանջներ լինեն: Ուզում եմ ուշադրությունը մի բանի վրա հրավիրել․ ապօրինի գույքի բռնագանձման բոլոր գործերի դեպքում վերջում ինչ-որ մի թիվ են վերցնում եւ գումարում բոլորին: Այսինքն` ոչ թե առկա գումարն են ուզում, այլ ուղղակի դրամական ինչ-որ պահանջ են ներկայացնում, որը ոչ միայն Քոչարյանի գործին է վերաբերում, այլեւ` բոլոր գործերում: Ակնհայտ է, որ տեղի է ունենում ակնհայտ ապօրինի գործողություն: Սահմանադրական դատարանն արդեն իսկ արձանագրել է այն բոլոր խախտումները, որոնք մենք առնվազն 3 տարուց ավելի է, ինչ բարձրաձայնում ենք: Մենք դեռ ամենասկզբում ներկայացրել ենք, որ քրեական գործի հիման վրա հարուցված վարույթներում պետք է լինի հանցագործության ակտ: Այս քայլերով փորձ է արվում արհեստական ճնշում գործադրել դատական համակարգի վրա, որպեսզի Սահմանադրական դատարանի նման ոչ թե կայացվեն որոշումներ, որոնք պետք է կայացվեն, այլեւ ճիշտ հակառակը: Այսօր 20 միլիարդ են ասում, վաղը կարող են լրիվ այլ թվեր ասել, այստեղ խնդիրն այլ տիրույթում է»:

Նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով Վարդապետյանի հայտարարությանն ու նրա հնչեցրած գնահատականներին, ասաց. «Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում հանդես է գալիս ընդամենը որպես կողմ` ոչ ավել, ոչ պակաս: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքների համաձայն` Գլխավոր դատախազությունն ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, որն ունի պատասխանող կողմը, դատախազությունը զուտ կողմերից մեկն է եւ հավասար է յուրաքանչյուր կողմի հետ: Նման պայմաններում բարձր ամբիոնն օգտագործել նման նպատակով, որպեսզի կշիռ փոխանցվի այս կամ այն ներկայացված հայցադիմումին, կարծում եմ` թերի եւ անհաջողության դատապարտված պրակտիկա է` ինչո՞ւ, որովհետեւ, նախ, հայցադիմումը պետք է լինի հիմավորված, որպեսզի հետո նոր լրջորեն նման քննարկում իրականացվի ճիշտ վայրում` դատարանի դահլիճում, այլ ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից: Ո՞րն է նպատակը՝ Ազգային ժողովից նման հայտարարություններ անելու: Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը, դատավորների՞ն է վախեցնում, թե՞ ինչ է անում: Նման ելույթները կարող են նպատակ հետապնդել դատարանների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու համար, այն հնարավոր է նաեւ ուղղորդում դիտարկել դատարաններին»»:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am