Հրաձգության արդյունքում զոհվել է բարձրաստիճան պաշտոնյա (տեսանյութ)
Տրիպոլիում հրաձգություն է սկսվել, զոհվել Է Լիբիայի նախագահական խորհրդին կից անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի Ալ-Քիքլին, գրում է Al Wasat թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նախագահական խորհրդին կից կայունության պահպանման վարչության ղեկավար Աբդել Ղանի Ալ-Քիքլին սպանվել է երկուշաբթի երեկոյան Տրիպոլիի ռազմական օկրուգի 444-րդ բրիգադի շտաբում», - ասվում է հրապարակման մեջ:
