Մահացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան
95 տարեկան հասակում մահացել է հանրահայտ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի այրին՝ դերասանուհի Նինա Գրեբեշկովան:
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։
Խորհրդային և ռուս կինոդերասանուհի Գրեբեշկովան 2001 թվականին ստացել էր Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։
