Պատերազմի օրերին այս պետությունը ղեկավարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է. Սեյրան Օհանյանը՝ Արթուր Պողոսյանին
«Բացի բանակից մեր իշխանության բոլոր թևերը՝ օրենսդիրը, գործադիրը և դատական իշխանությունները պատասխանատու են պատերազմում իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար»,-ՔԿ տարեկան հաղորդումը քննարկելու ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նշեց, որ ի պատասխան պատերազմում մեղավորների մասին իր հարցին՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն անդրադառնում է բարձրաստիճան սպաների, զինվորների դեպքերին։
«Դուք հիշատակեցիք սպայից մինչև զինվոր, այս պետությունը ղեկավարություն ունի՞, թե՞ ոչ։ Այդ ղեկավարությունն իր դերակատարությունն ունեցե՞լ է թե ոչ՝ ռազմաքաղաքական որոշումների, բանակին թիկունք կանգնելու մոբիլիզացիա անելու հարցում։ Ի վերջո տեղի հրամանատարները ոչ մեկը մեղավոր չէ, որ ինչ-որ մի տեղ մխրճում է տեղի ունեցել»,-ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց. «Մեղավորը նա է, ով ռազմաքաղաքական թատերաբեմը հասկանում է և պետք է այդ ուղղությամբ համապատախան միջոցներ պետք է ձեռնարկի։ Բանակի վրա միայն շեշտադրումն անընդունելի է, օրինակ՝ երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը որևէ մի գործով հարցաքննվել է, թե ոչ»։
Արթուր Պողոսյանը կրկին ասաց, որ պատերազմի կոնկրետ դրվագներով իրենք ստիպված են զինվորականների պատասխանատվության հարցը քննարկել, բայց և հավելեց. «Գլոբալ առումեվ մենք վերլուծում ենք, թեմ յուս գործոններն ինչպես են ազդել այս ելքի վրա»։
