Ռուբեն Ռուբինյանը չընդունեց Էդգար Ղազարյանին
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չընդունեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ խոսելու Նիկոլ Փաշինյանին ինպիչմենթ հայտնելու հարցից։ Էդգար Ղազայանը լրագրողների հետ զրույցում զարմանք հայտնեց՝ նշելով․ «Իրեն ով է այդ իրավունքը տվել, որ չընդունի, իրենք են նախաձեռնողը, պետք է ցանկացած քաղաքացու ընդունեն՝ առանց պատճառաբանություն ներկայացնելու»։
Ավելին, Ղազարյանը նշեց, որ ոչ թե ընդունելությունն է չեղարկվել, այլ՝ Ղազարյանից առաջ քաղաքացու Ռուբինյանն ընդունել է, իրենից հետո՝ ևս կընդունի, միայն իրեն չի ընդունում։
