Պուշկինի դպրոցում դասասենյակները դատարկ են, գրատախտակներին արձանագրված է՝ դասադուլ
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներն այսօր դասադուլ են հայտարարել և շատերի ծնողները նրանց ուղղակի չեն ուղարկել դպրոց. 1750 աշակերտներից միայն 6-ն եկել դպրոց։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Ռոզա Զաքարյանը տեղելացրեց, որ սա ծնողների որոշումն է։ «Մենք պահանջում ենք վերանայել անարդար որոշումը։ Մինչ այս պահը մենք որևէ հիմնավորում չունենք, թե ինչու է աշխատանքից ազատվել տնօրենը՝ Նատալյա Ստեփանյանը»։
Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպումը որն ակնկալվում էր ունենալ նախարարության և քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, դեռ նախորդ շաբաթ, չի եղել։
Նշենք,որ ծնողներն ացիա են իրաանացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է, աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, որին, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։ Ընդգծենք՝ խոսքը գնում է հարցազրույցի փուլի մասին։
Աշակերտներն ու ծնողները պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։
