ԱՄՆ-ն վտանգի առաջ է․ Washington Post
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականությունը կարող է Վաշինգտոնին մեկուսացման մեջ թողնել: Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի ՊՆ նախարար Թեո Ֆրանկենը։
«Ես խնդիր չունեմ «Ամերիկան առաջին հերթին» քաղաքականության հետ, դա ամերիկացիների գործն է։ Միայն պետք է զգույշ լինեք, որ չդառնաք «միայնակ Ամերիկա»: Բոլոր կայսրությունները փլուզվում են, երբ հայտնվում են մեկուսացման մեջ», - ասել է նա։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ սխալ է համարում ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը, որը հանգեցրել է ԱՄՆ-ի հակամարտությանը նախ Եվրոպայի երկրների և Կանադայի, ապա նաև գրեթե ամբողջ աշխարհի հետ: Սակայն նա համաձայնել Է Թրամփի պահանջի ՝ ավելացնել եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը և նշել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի այդ հարցում:
