Ջրի գնի թանկացումը վերջնական չէ՝ կլինի նոր թանկացում

  Խմելու ջրի սակագինը հունվարի 1-ից բարձրանում է 11 դրամ 41 լումայով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ խմելու ջրի սակագինը՝ գործող 180 դրամը, դարձել է 191.4 դրամ, սակայն սպառողներն այդ թանկացումը չեն զգալու: Համենայն դեպս, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նման հավաստիացում է տվել: Նա վստահեցրել է,  որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը կառավարության նիստերից մեկում կընդունվի համապատասխան որոշում, որով սակագնի 11.4 դրամով թանկացումը կսուբսիդավորվի, հետևաբար սպառողների համար սակագինը կմնա նույնը: Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով հայտ էր ներկայացրել, ըստ որի՝ առաջարկում էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներ սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն: Հայտը փաստորեն բավարարվել է: Իրականում այն, ինչ ասվել և կատարվել է, շատ լավ մտածված բլեֆ է, որովհետև եթե թանկացման դիմաց գումարններ են վճարվելու պետական բյուջեից, դա նույն բանն է, որ վճարումներն անուղղակիորեն կատարվում են քաղաքացիների կողմից: Հայտնի է, որ ջրային համակարգում կորուստների տոկոսը բավականին մեծ է, և դրա դեմն առնել ոչ չի հաջողվում: Տարբեր հաշվարկներով՝ կորուստների չափը հասնում է մինչև 40 տոկոսի: Ջրի սակագնի պարբերական բարձրացումները որևէ կերպ չեն ազդում կորուստների նվազման վրա. վերջին անգամ ջրի սակագինը բարձրացրել էր մեկ տարի առաջ՝ բարձրացված նոր սակագինը ուժի մեջ էր մտել 2017 թվականի հունվարի 1-ից: Այն ժամանակ ջրի սակագինը սահմանվել էր 180 դրամ: Չնվազող կորուստներից բացի՝ ջրային համակարգն ունի նաև վարկեր, որոնց վճարման արտոնյալ ժամկետը ավարտվել է 2015 թվականին: Համաձայն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանագրի՝ ջրի իրական սակագնի հաշվարկը կատարվելու է 2019 թ·-ից, ինչը նշանակում է, որ գալիք տարի նույնպես ջրի գինը կարող է բարձրանալ: Ջրային ոլորտի խնդիրներով զբաղվողները առաջիկա 5 տարիներին խմելու ջրի սակագնի շարունակական աճ են կանխատեսում: Պետությունը հազիվ թե կարողանա ամեն անգամ թանկացման տարբերությունը իր վրա վերցնել՝ դա իրատեսական չէ:  ի վերջո անհասկանալի է նաև, թե ինչու պիտի կորստի համար պետությունը կամ քաղաքացին վճարեն: Կոնկրետ դեպքում անհասկանալի է՝ սուբսիդիան, որ տրվելու է ջրի օպերատորին, հաշվարկվելու է նաև ջրի գերկորուստների՞, թե՞ բացառապես սպառողների հաշվիչների վրա արձանագրված ցուցմունքների համար:   Հայկ  Դավթյան  

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am