Հարավային Կորեայի նախագահը ընդդիմությանը ժողովրդավարությունը կործանող հրեշ է անվանել
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդդիմությանն անվանել է «ժողովրդավարությունը ոչնչացնող հրեշ» և կասկածի տակ է դրել Ազգային ընտրական հանձնաժողովի պատշաճ աշխատանքը, հաղորդում է Yonhap-ը։
«Ազգային ժողովը, որտեղ գերակշռում է խոշոր ընդդիմադիր կուսակցությունը, վերածվել է հրեշի, որը ոչնչացնում է ազատ ժողովրդավարության սահմանադրական կարգը», ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Յուն Սեոկ Յոլը:
Յուն Սեոկ Յոլը ընդդիմությանը մեղադրել է կառավարության աշխատանքը արգելափակելու և հաջորդ տարի նախատեսված անհրաժեշտ բյուջեների ընդունումը խոչընդոտելու մեջ։
