Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ
Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Borus ավիաընկերության Ան-3 ինքնաթիռը, որն իրականացնում էր Օլեկմինսկ-Ժելեզնոգորսկ-Իլիմսկի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Յակուտիայի Օլեկմինսկ քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա։
Ինքնաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ և երկու ուղևոր։ Կոշտ վայրէջքի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է։
