Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փետրվարին Բրյուսովի անվան պետական համալսարանը միանալու է Մանկավարժական համալսարանին: Պայքարն ավարտվեց, քանի որ պայքարող ռեկտորը չեզոքացված է, պայքարողները՝ մեկուսացած: Իրադարձության նախապատմությունը հետևյալն է. 2022 թվականի հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բուհերի խոշորացման՝ կառավարության ծրագրով Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է միանա երկու այլ բուհի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի հետ՝ վերջինի կազմում: Ուսանողները ոտքի կանգնեցին, դասադուլ արեցին , ռեկտոր Կարինե Հարությունյանը, կանգնած ուսանողների կողքին, պայքարեց, և բարձրացված աղմուկից հետո կրքերը հանդարտվեցին, սակայն իշխանության ձեռքը բուհերի վրա մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, սակայն ոչ մի կերպ մեկնաբանություն չտվեց. հարմար չէր խոսել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, որի վերահսկողության տակ են գտնվում բարձրագույն կրթության հետ կապված հարցերը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից մեզ պատասխանեցին հետևյալը. «Դեռևս 2023 հուլիսի 17-ին եղել է այդ առաջարկը՝ բուհերի խոշորացման վերաբերյալ, մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը՝ մոտավորապես 6 ամիս, ժամանակ է տրվել բուհերին, որպեսզի բուհերը ներկայացնեն իրենց առաջարկները բուհերի խոշորացման գործընթացի մասին: Այս պահին Ձեր նշած հարցի վերաբերյալ ոչ մի համալսարանից առաջարկ չկա, բայց միանշանակ բուհերի խոշորացման օրակարգը կա: Գուցե մինչև տարվա վերջ առարկայական քննարկումներ լինեն, և նախագծեր լինեն, բայց այս պահին չկան»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը