Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի վերաբերյալ․


«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայությունը ազդարարում է եվրոպական ղեկավարության ողջունելի պատրաստակամությունը՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնուամենայնիվ շեշտում է, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։

Մինչ գագաթնաժողը ՀՀ-ԵՄ հարաբերություններում արձանագրեց «նոր գլուխ», մենք ԵՄ ղեկավարներին հիշեցնում ենք, որ այս հարաբերության հիմքը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), ենթադրում է դատական խստապահանջ բարեփոխումներ, ինստիտուցիոնալ դիմակայունություն և ժողովրդավարական արժեքների ամրապնդում։ Որպեսզի «Հայաստանի ապագան որոշվի ազատ և ժողովրդավար ձևով՝ իր քաղաքացիների կողմից», անհրաժեշտ է իրականացնել համապարփակ փոփոխություններ՝ ապահովելու ընտրական ամբողջականությունը, ընդդիմության իրավունքները, լրատվամիջոցների անկախությունը և ընտրական գործընթացի ընթացքում արտաքին միջամտություններից պաշտպանությունը՝ մի հասկացություն, որը, ցավոք, այս նույն գագաթնաժողովի ընթացքում որոշ եվրոպացի ղեկավարների կողմից չկիրառվեց։

Համատեղ հռչակագիրը ընդգծում է համագործակցության երեք հիմնական ուղղություն՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածք։ Թեև այս տնտեսական հենասյուները կարող են կենսական լինել երկարաժամկետ աճի համար, եթե կիրառվեն ռազմավարական կերպով և ներքին բարեփոխումների հետ համադրաբար, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հարց է բարձրացնում, թե ինչպես այս տեխնիկական նախագծերը կուժեղացնեն Հայաստանի անմիջական անվտանգությունը, եթե դրանք չուղեկցվեն տարածաշրջանային ագրեսիայի դեմ հստակ դիրքորոշմամբ։

Կարևոր է նկատել, որ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն և հիասթափություն է արտահայտում գագաթնաժողովի պաշտոնական քննարկումներից Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ, չնայած Եվրոպական խորհրդարանի հստակ մանդատին (2026 թ. ապրիլի 30-ի բանաձև), որը բացահայտորեն՝

դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը,
պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,
կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։
Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Այս բացթողումը կտրուկ հակասություն է Եվրոպական խորհրդարանի կոչին՝ արդարության և միջազգային երաշխիքների ներքո Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։

Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։

Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին»։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը․ Գերագույն հոգևոր խորհուրդ ՀՀ-ից զենքի արտահանումն առաջին անգամ 10 տարի առաջ էր․ Ավետիք Քերոբյան 24 ժամ ջուր չի լինի Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am