Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Պետական անվտանգության ծառայության հաղորդմամբ, վերջին մի քանի ամսվա ընթացքում ինտենսիվորեն իրականացված միջոցառումների արդյունքում, լրտեսության, օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարությամբ տեղեկատվության հավաքագրման և փոխանցման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի:

Ձերբակալվածը պետական կառույցներից մեկում բարձր պաշտոն էր զբաղեցնում:

«Տարբեր, այդ թվում՝ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հաստատվում է, որ պետական կառույցներից մեկում բարձր պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողը, ի վնաս երկրի շահերի, օգտագործելով իր ներկայիս ծառայողական դիրքը, նախկինում զբաղեցրած պաշտոնը և տարբեր գերատեսչություններում ունեցած անձնական կապերը, ի շահ օտարերկրյա հատուկ ծառայությունների, պարբերաբար իրականացրել է տեղեկատվության հայթայթում և փոխանցում նրանց:

Ձերբակալվածը օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ ունեցել է բարձր մակարդակով կազմակերպված կոնսպիրատիվ բնույթի պարբերական շփումներ, հանդիպումները ծրագրվում էին վերծանված, երկկողմանի կապի կիրառմամբ և անցկացվում էին տարբեր վայրերում՝ նախապես համաձայնեցված պայմանների խիստ պահպանմամբ: Տեղեկատվության տրամադրումն իրականացվում էր ինչպես դեմ առ դեմ շփման, այնպես էլ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ:

Օտարերկրյա հատուկ ծառայությանը փոխանցված տեղեկատվությունը ներառում էր տարբեր կատեգորիաների գաղտնի տվյալներ, որոնք կապված էին Վրաստանում ընթացող քաղաքական-տնտեսական գործընթացների, ուժային կառույցներում և անվտանգության ստորաբաժանումներում տիրող իրավիճակի հետ, տեղեկություններ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մասին և տեղեկատվության փոխանցման պատվիրատուներին հետաքրքրող այլ տվյալներ: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է նաև, որ ձերբակալված անձը, օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հանձնարարությամբ, աշխատել է նաև տեղեկատվական հարթակների ստեղծման ուղղությամբ, որոնց նպատակն էր մեդիա ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը և նշված ցանցի կիրառմամբ օտարերկրյա հատուկ ծառայության հետաքրքրություններին համապատասխան հետախուզական բնույթի տեղեկատվության հայթայթումը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների ուղղությամբ» — հայտնել են ՊԱԾ-ից:

Գերատեսչության տեղեկությամբ՝ «նշված գործունեությունը մեղադրյալն իրականացնում էր նյութական օգուտ ստանալու նպատակով»: Գործով քննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում:

Aliq.ge

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video) Շտապ․ Աննան ու Նիկոլը նոր օպերացիա են մշակել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, տղե՛րք, իմացեք՝ գալու եք ու․․․ Հրանտ Բագրատյան (video) Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am