ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան

Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, թե օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստան ռուսական ռուբլու չհայտարարգրված ներկրման դեպք՝ մոտ 70 միլիոն ռուբլի, կանխիկ:

«Ի՞նչ տեղի ունեցավ հետո: Այս դեպքը «որսացին» այսպես ասած քաղաքացիա-փորձագիտական շրջանակներ, ու սկսեցին տարածել իբրեւ վկայություն, թե Հայաստանում ընդդիմադիր ուժերը փող են բերում Ռուսաստանից, որ բաժանեն ընտրակաշառք: Ինչն է այստեղ զավեշտալի: Զավեշտալի է այն, որ Եվրամիությունից տարբեր դրամաշնորհային ծրագրերով առատորեն՝ տարեկան միլիոնավոր եվրոներ ֆինանսավորում ստացող մարդիկ, աղաղակում են Ռուսաստանից 70 միլիոն ռուբլու կանխիկ ներկրման հարցում, դա ներկայացնելով իբրեւ ընդդիմության ընտրակաշառքի «ողջամիտ կասկած»: Այն դեպքում, երբ 70 միլիոն ռուբլին անգամ 1 միլիոն եվրո չի կազմում»,-ի պատասխան ՊԵԿ հայտարարությանը հետևած մեկնաբանությունների՝ նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Նա նշում է՝ այդպիսով, Եվրամիությունից տարեկան միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են Ռուսաստանից 1 միլիոն եվրոյից էլ պակաս ռուբլու ներկրման դեպքի առիթով:

«Այն էլ, երբ չկա բացարձակապես որեւէ փաստ ու փաստարկ, ապացույց, որ այդ փողը բերել է ընդդիմությունը, որպեսզի բաժանի ընտրակաշառք: Չկա այդ փողի եւ ընդդիմության կապի ոչ մի փաստարկ անգամ, ես էլ չեմ ասում՝ փաստ:

Ավելին, հայտնի է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների պատճառով շատ բարդացել է Ռուսաստանից բանկային փոխանցումների հնարավորությունը: Նաեւ Մոսկվան է ներսում շատ խստացրել ֆինանսական շարժերը, բարձրացրել դրանց առնչությամբ միջնորդավճարները կամ հարկերը: Եվ դրա բերումով, Ռուսաստանում աշխատող, բիզնես անող շատ շատերը կանգնում են փոխանցումային բարդությունների առաջ եւ դրանից խուսափելու համար կարող են դիմել ռուբլին պարզապես կանխիկ բերելու տարբերակին: Ընդ որում, եթե հայտարարագրեն, չի լինի ոչ մի խնդիր: Խնդիր կարող է լինել չհայտարարագրելու դեպքում:

Բայց ահա, կոնկրետ մի դեպք, խիստ հազվադեպ, եւ դրա վերաբերյալ այսպիսի քարոզչական արշավ ընդդիմության դեմ, առանց որեւէ հիմնավորման ու փաստական հիմքի: Եվ այդ արշավը իրականացնում են մարդիկ, որոնք բացահայտորեն ֆինանսավորվում են Եվրամիության ծրագրերով:

Հիշեցնեմ այս առնչությամբ Բագրատ Սրբազանի տավուշյան ակցիաների օրերին այդպիսի շրջանակներից մեկից տարածված սուտ տեղեկությունը, թե Տավուշի փոխանակման կետերում այդ օրերին մեծ քանակությամբ ռուսական ռուբլի է փոխանակվել: Այս կեղծ տեղեկությունը տարածվում էր Բագրատ Սրբազանի նախաձեռնությունը իբրեւ ռուսական ներկայացնելու եւ վարկաբեկելու համար: Հետո, հասարակական գործիչներից մեկը՝ ներկայումս «Բոլորին դեմ եմ» կուսակցության մեջ ներգրավված Միքայել Նահապետյանը պետական տվյալների վրա հիմնված հստակ փաստերով բացահայտել էր այդ կեղծիքը»,-գրում է նա։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video) Շտապ․ Աննան ու Նիկոլը նոր օպերացիա են մշակել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, տղե՛րք, իմացեք՝ գալու եք ու․․․ Հրանտ Բագրատյան (video) Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) Դիմակավորված անձանց տեսանյութը ակնհայտ սադրանք է, այն առնչություն չունի արցախցիների հետ․ Արցախի ՀԽ Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ ֆուտբոլային փորձագետ Ատելության քարոզին զուգահեռ արցախցի մարզիկները հաջողություններ են գրանցել Եվրոպայում Կռվել ենք, հաղթել ենք, բայց էսօր էդ հաղթանակը հավասարեցվեց 0-ի. Աշոցքի բնակիչը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) «Նիկո՛լ, աչքովս եմ տեսել, հազարավոր մարդիկ թքեցին վրադ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am