Հույսի ու միասնականության հորդորն ընդդեմ չարագուշակության

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց պատմության մեջ առհավետ եղերական ու սևով նշվելիք 2023-ը Հայաստանը եզրափակեց կամ 2024 մտավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրահրած ևս մեկ խայտառակագույն դրսևորմամբ: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց եթեր հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի Ամանորյա ուղերձը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ, այսինքն՝ կեսգիշերից առաջ, նախքան պետության ղեկավարի ուղերձը: Սա իսկապես էլ աննախադեպ էր:

Աննախադեպ խայտառակություն և վիրավորանք Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ: Ու դա՝ միանշանակ և աներկբա: Այն բանից հետո, երբ անխուսափելի ու համատարած վրդովմունքի ու այպանության ալիք բարձրացավ հանրության մեջ, Հանրային հեռուստաընկերությունն ինչ-որ «պարզաբանմամբ» հանդես եկավ, թե՝ չկա Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման օրեսնդրական կարգավորում (կարելի է կարծել՝ վարչապետի կամ ինչ-որ այլ մեկ պաշտոնյայի ուղերձի հեռարձակման նման կարգավորում կա՝ ժամով, տևողությամբ և այլն), թե՝ Մայր աթոռին առաջարկել են, որ լուրերի թողարկման մեջ տեղավորեն կաթողիկոսի ուղերձը և այսօրինակ այլ «բացատրություններ»:

Հասկանալի է՝ Հանրայինը նման որոշում չէր կարող կայացնել, եթե չլիներ իշխանական բուրգի ամենավերին կետից ուղիղ հրահանգ, այսինքն՝ քաղաքական որոշում, որի սկիզբը նոր չի դրվել: 2018 թվականից սկսած այս իշխանությունն ու նրանց սատելիտները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն և, ընդհանրապես, այն ամենին, ինչ հայկական է, ազգային է: Սա այդ արշավի «տրամաբանական» շարունակությունն է: Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եթեր չհեռարձակելու վերաբերյալ որոշումից, տրված «պարզաբանումներից» էլ ավելի տխուր տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը (եթե այն կարելի է այդպիսին համարել) և այն, թե ինչպես էր նա չարչարվում՝ ինքն իրեն որպես «հոգևոր առաջնորդ ներկայացնել»: Դրեց, հունվարի 5-ին էլ սաղմոս կարդաց: Ով այդքան նյարդ ու առողջություն ունի՝ Փաշինյանին լսելու, երևի տեղյակ է՝ «թագավորի» մասին: Ենթատեքստերի մասին՝ հետո:

Ինչն է հատկանշական: Այն բանից հետո, երբ 2023-ի ավարտից մի քանի ժամ առաջ տարածվեց Կաթողիկոսի ուղերձը Հ1-ով չհեռարձակելու մասին տեղեկությունը, դա դարձավ թիվ մեկ լուրը գրեթե բոլոր սոցցանցերի ու ցանցային լրատվամիջոցների լրահոսում: Բացարձակ հակառակ էֆեկտ տվեց Կաթողիկոսի դեմ գործադիր իշխանության կատարած սադրիչ քայլը. կարելի է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը այս տարի ամենից շատ դիտված, տարածված և քննարկված հրապարակումն է: Կա տեսակետ, որ Սուրբծննդյան պատարագներն էլ այս տարի ամենամարդաշատերից են եղել: Քավ լիցի, վստահ ենք, որ մեր ընթերցողներից շատերն անցած տասնօրյակում հասցրել են ծանոթանալ Կաթողիկոսի ուղերձին, ուստի այս հրապարակման մեջ այն չմանրամասնենք:

Նշենք միայն, որ բուն ուղերձի բովանդակությունը միանգամայն հասկանալի դարձրեց, թե հատկապես ինչու կամ ինչից էին «վատացել» իշխանությունները, որ Հանրայինի եթերից դուրս էին թողել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի տարեմուտի խոսքը: Վեհափառը, ի մասնավորի հորդորեց. «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված»: Ավելին, արդեն Սուրբծննդյան ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»: Միայն այդ չէր, բայց միայն այսքանը բավական է, որ Հայ առաքելական եկեղեցին ու Ամենայն հայոց կաթողիկոսը փաշինյանական իշխանության կողմից ընկալվեն որպես թշնամի: Մի իշխանություն, որի գործունեության հետևանքով հայությունն Արցախազրկվել է, մի իշխանություն, որի համար Արցախն արդեն անցյալ է դարձել, մի իշխանություն, որը նույնիսկ չի համարձակվում Արցախ բառն արտաբերել, բնականաբար, չէր կարող թույլ տալ, որ իշխանական թիվ 1 հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի՝ նման ուղերձ հեռարձակվեր:

Ավելին, Վեհափառը ժողովրդին հույս էր տալիս, ընդգծում միասնականության, Աստծուն հավատալով ու աստվածային պատվիրաններով գործելու կարևորությունը: Դա ևս փաշինյանական իշխանությանը ձեռնտու չէ, քանի որ նրանց ցանկությունն է հանրությանը շարունակական ատելության, չարության, մշտական «իրարուտոցու» վիճակում պահել՝ պահպանելու համար իրենց պաշտոններն ու երկարաձգելու համար իրենց աղետային պաշտոնավարումը: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «շնորհավորական ուղերձին», ապա դժվար է ասել, թե այն կոնկրետ քանի հոգի է «օնլայն», այսինքն՝ հեռարձակման պահին լսել, բայց տողերիս հեղինակը, գործի բերումով, մեկ շաբաթ անց ստիպված էր այն գոնե աչքի անցկացնել:

Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանի «շնորհավորական» խոսքի վերաբերյալ: Խայտառակություն: Եթե ավելի մանրամասն, ապա նա 2023-ի մասին խոսելիս առաջինը «տնտեսական աճի» մասին է նշում՝ «մոռանալով» իր կողմից Արցախն ուրանալն ու, հանրագումարում, թշնամու ցեղասպանական հոշոտմանը թողնելը: Խոսում է աշխատանքից, հարկերը վճարել-չվճարելուց, ինչից ասես: Ու մի կեսբերան ներողություն է խնդրում, այն էլ՝ ձևականորեն, նշումով, որ ոչ թե ինչ-որ հանցանք է գործել, այլ... որովհետև գիտի, թե ինչ են զգում «Լեռնային Ղարաբաղից փախստական դարձածները»: Հա, ու Փաշինյանն ասում է, թե՝ «առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք»: Նույնիսկ չենք ցանկանում պատկերացնել, թե ինչ արհավիրքի առաջ է փաշինյանական իշխանությունը դրել Հայաստանը, եթե հենց նա է խոսում նոր փորձությունների, փորձանքների մասին: Չնայած, էլ ի՞նչ պատկերացնես. նման իշխանությունը տեղով մեկ փորձություն է, եթե չասվի՝ փորձանք, որի մեջ, ահա, արդեն 6-րդ տարին է, ինչ ընկղմված են շարունակ արնահոսող ու ծվատվող երկիրն ու ժողովուրդը: Բայց... մեր համար Արցախը երբեք անցյալ չի դառնալու ու, առավել ևս՝ միասին պիտի կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից, քանզի, ինչպես Կաթողիկոսն իր ուղերձում նկատեց՝ խավարը չի կարող արգելք լինել արևածագին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՊՆ-ն նախարարն ու ԳՇ պետը փորձել են ճնշումներ գործադրել գնդերեցների վրա․ Տեր Պսակ 5 տարի 2 ամիս 3 օր մեռած էի, հունվարի 14-ին բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ թաղել էին Երևանում բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ Արգելափակվել է ԳՀԽ եպիսկոպոս անդամների ելքը երկրից․ Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Տեր Օշինի փաստաբանին վարույթին մասնակցելուց ազատել են․ որոշումը բողոքարկվել է Ոչ մի տիրադավ մեղադրյալ չէ, ներառյալ Նավասարդ արք. Կճոյանը. Մելիքյան Հրազդանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը, «Լադա»-ն և «Hyundai Elantra»-ն Սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն. Սևակ Խաչատրյան Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ․Հայր Ասողիկ Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արմավիրում Փաշինյանի մասնակցությամբ «պատարագին» հրահանգել են ուսուցիչներին իրենց հետ տասը հոգի տանել Իսակովի պողոտա տանող հատվածում բախվել են «Opel»-ը, «BYD»-ը և «Porsche»-ը. երեք տուժած կա 1-ին հարկում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել Փաշինյանն իր շրջիկ աջակիցների հետ այսօր էլ Մրգաշատում է պատարագի մասնակցում Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Իշխանության իրական նպատակը Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումն է․ քաղաքագետ Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am