Եթե ՀՖՖ նախագահը վերընտրվի, հարյուրավոր երեխաների ապագան հարցականի տակ է լինելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարեց. «Եթե փոփոխություն չլինի, եւ ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկ»-ի ոչ մի թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին»։

Նշենք, որ «Փյունիկ»-ն այն ֆուտբոլային ակումբն է, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Այն Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 15 անգամ դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ՝ Հայաստանի գավաթակիր, եւ 9 անգամ էլ՝ սուպերգավաթակիր։ Բացի սա, «Փյունիկ»-ը համարվում է առաջնային ներդրողներից մեկը Հայաստանում: Ստացվում է հետեւյալ պատկերը. իշխանության հովանավորությունը վայելող ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին եւս մեկ անգամ վերարտադրվելու պարագայում հարյուրավոր աշխատատեղեր են կրճատվելու, շուրջ 1700 երեխա միայն մայրաքաղաքում մնալու է առանց ֆուտբոլային ակումբի, որտեղ մարզվում են ու հետագայում կարող են որակյալ ֆուտբոլիստներ դառնալ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Մելիքբեկյանի հեռակա նպատակներից մեկն այս պարագայում հայկական ֆուտբոլի ոչ միայն ներկան, նաեւ ապագան հարցականի տակ դնելն է: Հարցի ցավոտ կողմերից մյուսը գործազրկությունն է. հարյուրավոր մարդիկ աշխատում են ֆուտբոլային ակումբում, եւ ակումբի փակվելը բերելու է նաեւ զանգվածային գործազրկության:

Առաջանում է հարց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները տարբեր ամբիոններից բարձրագոչ հայտարարություններ են անում քաղաքացու դերի, իրավունքների պաշտպանության մասին, ի՞նչ են մտածում այս ուղղությամբ: Արդյոք իրենք հաշվարկե՞լ են, որ եթե այդ 1700 երեխան, որոնք Մելիքբեկյանի «թեթեւ ձեռքով» առանց մարզական ընտանիքի կմնան, իրենց ընտանիքի անդամների հետ համաժամանակյա բողոքի ալիք բարձրացնեն եւ համապատասխան վերաբերմունք ցույց տան Փաշինյանի եւ իր թիմի նկատմամբ, ո՞վ է տուժելու այս դեպքում: Որքանո՞վ է այս ամենը բարեխիղճ, երբ կշեռքի մի նժարին Մելիքբեկյանն է՝ իր աթոռով, մյուսին՝ 1700 երեխա ու իրենց ճակատագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը, որ լուրջ արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլային ակումբը չփակվի, եւ արդյոք Փաշինյանը գոհ է Մելիքբեկյանի աշխատանքից: Ապա հիշեցնելով՝ հավելել ենք, որ ոչ հեռավոր անցյալում՝ դեռեւս 2018 թվականի ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր գործիչ էր, պոտենցիալ հեղափոխական, իր քայլերթի ժամանակ հասնելով ՀՖՖ շենքի մոտ, հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյա՛ն, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացի՛ր՝ քո խոստմանը համաձայն։ Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան Ռուբեն Հայրապետյանի ստեղծած ֆուտբոլի հավաքականը»։ Ընդգծենք, որ այդ ժամանակ հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանը 90-րդն էր, այժմ՝ 95-ն է, այսինքն՝ մեր հավաքականը 5 հորիզոնականով նահանջ է գրանցել հենց Մելիքբեկյանի պաշտոնավարման տարիներին։ Փաստացի ոլորտը ձախողած թեկնածուին ինչո՞ւ է կառավարությունը աջակցում: Այս հարցերին ի պատասխան՝ Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ հարցը կառավարության տիրույթում չէ, եւ, որպես վարչապետի մամլո խոսնակ, նա չի մեկնաբանի այն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am