Եթե պետությունը գտնում է, որ չպետք է ծառայեմ Իրաքում, չեմ ծառայի․ դեսպան Բալասանյանը հե՞տ կկանչվի

«Հրապարակ»-ը գրում է․

«Երեկ «Հրապարակ»-ը տեղեկություն ստացավ, որ «Բալասանյան դաշինքից» Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնանկությանը հասնելու համար իշխանությունները քննարկում են Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միսակ Բալասանյանին հետ կանչելու հարցը:

Բանն այն է, որ ՔՊ-ականները Գյումրիում իշխանափոխության տարբեր սցենարներ են մշակում, որոնցից «ամենահուսալին»՝ Բալասանյան ընտանիքի հետ «պաշտոնը պաշտոնի դիմաց» քաղաքական առուծախն է։ Գյումրիում իշխանազավթման համար ՔՊ-ն որոշել է Բալասանյաններին իշխանությունից հեռացնել: Կարծում են, որ այս ընտանիքին Իրաքում դեսպանի պաշտոնը բավարար է, քաղաքապետի պաշտոնը պետք է իրենց զիջեն, չնայած 2021-ին գրեթե ամբողջությամբ վերցրել էին իշխանությունը` ընտրություններում պարտվելուց հետո:

Այս առնչությամբ «Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Իրաքում դեսպան Միսակ Բալասանյանից։ Հարցին՝ Գյումրիի դեպքերով պայմանավորված իշխանությունները որոշել են հե՞տ կանչել Ձեզ, Բալասանյանն ասաց․ «Ես Հայաստանի Հանրապետությանը ծառայող անձնավորություն եմ, եթե պետությունը գտնում է, որ պետք է չծառայեմ Իրաքում, ես չեմ ծառայի»։ Նա որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե զբաղված է։

Գյումրիի քաղաքապետարանում, հիշեցնենք, մարտերը նոր թափ առան այն բանից հետո, երբ ՔՊ-ն խզեց «Բալասանյան դաշինքի» հետ երկու տարի առաջ կնքված հուշագիրը՝ քաղաքապետի պաշտոնը վերցնելու գործընթաց սկսելու համար:

ՔՊ-ն դեսպանի պաշտոնի դիմաց «Բալասանյան» ընտանիքից ուզում է ամեն ինչ՝ եւ՛ Գյումրին, եւ՛ Ախուրյանը։ Այս սցենարը մշակվել էր դեռեւս ամիսներ առաջ, երբ սեպտեմբերին Միսակ Բալասանյանը գնաց դեսպան՝ պայմանով, որ Բալասանյան ընտանիքը Գյումրու քաղաքապետի պաշտոնը անցնցում կհանձնի ՔՊ-ին։ Պայմանավորվածությունները խախտվեցին։ «Բալասանյան» դաշինքը քաղաքապետի պաշտոնը պահելու համար, դրա փոխարեն ծառայություններ մատուցեց Ախուրյան համայնքում՝ հասնելով դաշնակցական ղեկավար Արծրուն Իգիթյանի պաշտոնանկությանը և համայնքում իշխանությունը «գնելով» ու փոխանցելով ՔՊ-ին: Ճիշտ է, Ախուրյանում իշխանափոխությունից հետո նշանակվել ՔՊ-ական ղեկավար, սակայն համայնքի փաստացի կառավարմանն, ասում են, մասնակցում են նաև Բալասանյանները, ինչը և նպաստել է Գյումրիի դեպքերի մեկնարկին:

Քաղաքական խառը «բազարի» մեջ դեսպան Բալասանյանը փորձել է ցույց տալ իր «գինը»` Հայաստան բերելով Իրաքի նախագահին, այդպիսով ցույց տալով, որ Իրաքի հետ հնարավոր է լուրջ տնտեսական հարաբերություններ ստեղծել՝ եթե իրեն չնեղացնեն։ Բայց Փաշինյանի ախորժակը շատ մեծ է և եթե իսկապես հաջորդ տարի արտահերթ ընտրությունների ծրագիր ունի, ապա ձայներ ունեցող Բալասանյաններին մեջտեղից հանելը կարևոր հանգրվան է իշխանությունների համար:

Հիշեցնենք, որ Միսակ Բալասանյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։ Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրիում կայացած վերջին ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր, սակայն կնքված հուշագրով քաղաքապետի պաշտոնը բաժին էր հասել «Բալասանյան դաշինքին», իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ստացել էր երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։ Մինչ ՔՊ-ն ծրագրեր է կազմում Գյումրու քաղաքապետի աթոռն էլ վերցնելու համար, «Բալասանյան դաշինքից» վստահեցնում են՝ քաղաքապետը հրաժարական չի տալու։ «Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տալու, չկա նման բան»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր «Բալասանյան Դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը»։

դիտվել է 716 անգամ
Լրահոս
Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am