«Պուտինի ուղիով»

«Հրապարակը» խմբագրականում գրել է. «Մեր երկրի ամբողջ ողբերգությունն ու թշվառությունը երեւաց այն հարցադրումների մեջ, որոնք երեկ ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պարզ է, որ նախորդ անգամ լրագրողներին տված ասուլիսից եւ մի քանի սուր հարցերից նեղված Փաշինյանն այլեւս չէր ուզենալու շփվել եւ պատասխանել լրագրողների սուր հարցերին: Նա նոր ֆորմատներ է փնտրում եւ գտել է հանրության հետ «շփվելու» մի անշառ ֆորմատ: Զգուշացրել էին, որ միայն կոռեկտ հարցերին է պատասխանելու, պահանջել էին, որ մարդիկ նախապես ձեւակերպեն իրենց հարցերը, եւ աշխատակազմը մի տաղտկալի ու իրենց կարծիքով` շեֆի համար շահեկան մի ներկայացում էր բեմականացրել: Տարբեր բնակավայրերից ինչ-որ մարդիկ օնլայն միանում էին ասուլիսին` հնչեցնում իրենց հարցը, երբեմն դրանք մի կերպ կարդալով թղթից, իսկ հարցերին պատասխանողը երկար խոսելու եւ ոչինչ չասելու մաստեր-կլաս էր ցուցադրում: Այդ երկարուձիգ հարցուպատասխանի արժեքն այնքան ցածր էր, որ վարչապետի ֆեյսբուքյան էջում 600-1000 մարդ էր միաժամանակ այն դիտում:
Եվ քանի որ քոմենթների դաշտն էլ փակել էին, հետաքրքրությունն ավելի էր նվազել` շատերն այդ քոմենթները կարդալու համար են հետեւում լայվերին: Եթե մտովի վերադառնանք 2018 թվականը, կարելի է ապշել 5 տարում արձանագրված փոփոխությունների ծավալից. Ժողովրդավար, փողոցներում մարդկանց հետ շփվող, իր երկրի բնակչությանը 3 միլիոն վարչապետ անվանող, բոլոր կառավարական շենքերի դռները բացող գործչից Նիկոլ Փաշինյանը վերածվել է քոմենթներից խուսափող, այլընտրանքային կարծիք չլսող մի բռնապետի, որին ոչ մեկն այլեւս չի համարձակվում հակաճառել: Եվ որին սկսել են լուռ ատել, ինչպես ժամանակին ատում էին հանրությունից օտարված նախկին նախագահներին: Այս գահավիժումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու մեզ»:

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am