«Ծափ տվեք, արա»-ի արժանի, «ժողովրդավարաբաստիոնական» աննախադեպ գործելակերպ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը փաստացի անձամբ հաստատեց «Փաստ» թերթի օրեր առաջվա հրապարակումը առ այն, որ «Նիկոլ Փաշինյանը իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարել է իրենց վարույթում գտնվող աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել և վճիռների մասով հստակություններ մտցնել»:
Ավելին, նշել էինք, որ մինչև տարեվերջ մի շարք քաղաքական գործերի հետ կապված վճիռներ կհրապարակվեն։ Փաստորեն, մեր տեղեկությունները լիովին հաստատվեցին, այն էլ՝ նման «բարձր մակարդակով» ու հենց կառավարության նիստում: Մեջբերյալից բացի, նախ, թեթևակի հիշեցնենք, թե մեր թերթն ի՛նչ էր գրել մեկ այլ հրապարակման մեջ: Մասնավորապես, նշել էինք, որ «մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի տոներից հետո, իշխանությունները նախատեսում են մի քանի նոր աղմկահարույց քրեական վարույթներ նախաձեռնել, որոնց շրջանակներում կլինեն ձերբակալություններ ու կալանավորումներ»: Հավելել էինք նաև, որ միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը:
Ավելին, պատրաստվում են նոր «աղմկահարույց գործեր», ինչի վերաբերյալ մեր աղբյուրը նշել էր, որ փաշինյանական իշխանությունը «նախապատրաստական աշխատանքներն» արդեն ավարտել է, դերաբաշխումը՝ հստակ իրականացված է: Գրել էինք, որ իշխանությունները նախատեսում են քաղաքական դաշտում ակտիվ ու խոշոր «ձկներից» մի քանիսին զրկել ազատությունից՝ հերթական «կարովի» թեմաներ հրապարակ բերելով: Առայժմ շրջանցենք հարցը, թե դա ինչու է պետք Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, և կենտրոնանանք այն իրողության վրա, թե ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը փաստացի այս ամբողջ տեղեկությունները հաստատեց, ինչում, իհարկե, որևէ կասկած չկար էլ: Երբ կառավարության վերջին նիստի ընթացքում «բանը հասավ», ինչպես իրենք են հորինել, «ապօրինի գույքի» հետ կապված հարցի ու դրան առնչվող դատական քաշքշուկներին, Նիկոլ Փաշինյանը, անկասկած, նախապես գծված սցենարով ու «սցենայով» բորբոքվեց. «Պետք է ասենք, որ հանրությունը, ըստ էության, դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով և ընթացքում մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք։ Եվ հիմա, երբ ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահն արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, որոնց առումով արդյունքներ չունենք: Ուզում եմ այս առիթով իմ խորը մտահոգությունը հայտնել»:
Առհասարակ, եթե մտահոգվելու բան ու պատճառ կա, ապա միայն հենց Փաշինյանի կեցվածքից: Ի՞նչ է նշանակում «մենք խոստացել էինք...», այն էլ՝ 2018 թվին: Դուք 2018 թվին շատ բաներ էիք խոստացել: Հիշեցնե՞նք. վարկերի համատարած զրոյացում, արագաչափերի վերացում, կարմիր գծերի վերացում: Դուք ոչ թե միայն խոստացել, այլև ձեր կառավարության, ի դեպ, դեռևս գործող հնգամյա ծրագրի մեջ ամրագրել եք, որ Արցախի անվտանգության երաշխավորն եք, որ Արցախի ինքնորոշման համար եք աշխատելու ու էլի՝ հազար ու մի բան:
Այդքան չկատարված խոստումների մեջ, 5 տարի առաջ «էքսպրոպրիացվածի էքսպրոպրիացիայի» (պողոսների համար՝ «թալանել թալանվածը») մասին բոլշևիկյան լոզո՞ւնգը միայն հիշեցիք:
Բայց լավ, շարունակենք մեջբերումներ անել, քանի որ շարունակության մեջ Փաշինյանի հայտարարությունները թե՛ քաղաքական, թե՛ բովանդակային առումներով մերկ խայտառակություն են: Ըստ երևույթին, Փաշինյանը նեղվում է, որ տասնամյակներով իր գրած, որպես ընդդիմադիր պատգամավոր, որպես վարչապետ բարձրաձայնած մեծամասամբ հնարովի «վարկաբեկող նյութերը» նույնությամբ դատարանի վճիռներ չեն դառնում: Նա հայտարարեց. «Հիմա ես առաջարկում եմ, որ մենք հանրությանը հաշվետվության ձևը, որ այսքան մարդ բռնեցինք, վերացնենք, որովհետև այսօր բռնեցինք, կարող է վաղը բաց թողեցինք այն հույսով, որ ոչ ոք այդ գործի մասին չի հիշի: Մեզ պետք են մեղադրական դատավճիռներ...» Ստո՛պ: Մեկ վայրկյան, այդ ո՞ւմ՝ «մեզ», և հատկապես ինչո՞ւ են պետք «մեղադրական դատավճիռներ»:
Ուշադրություն, ոչ թե ուղղակի դատավճիռներ, այլ հենց ՄԵՂԱԴՐԱԿԱՆ դատավճիռներ: Սա տխրահռչակված «ժողովրդավարության բաստիոնի» երևի վերջին թփրտոցն է: Ի՞նչ է նշանակում, երբ պետության գործադիր իշխանության ղեկավարը կառավարության նիստում հայտարարում է, թե՝ «մեզ պետք են մեղադրական դատավճիռներ»: Իսկ դա նշանակում է դատախազական, քննչական, դատական համակարգերին իջեցված ամենաուղիղ հրահանգ, ամենակոպիտ միջամտություն արդարադատության իրականացմանը, ինչը ոչ միայն ժողովրդավարության սկզբունքների բռնաբարում է, այլև օրենքի խախտում է՝ նույնիսկ բռնատիրական պետությունների չափանիշներով: Բայց, դե, փաշինյանական իշխանության ջանքերով Հայաստանի բզկտված Հանրապետության քաղաքացիներս հո գիտե՞նք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թիմի» համար երբեք որևէ խնդիր չեն եղել այնպիսի «մանրուքներ», ինչպիսիք են Սահմանադրությունը, օրենքները, ժողովրդավարության կամ իշխանությունների տարանջատման սկզբունքները: Եվ, այդուամենայնիվ, երբ վարչապետի պաշտոն զբաղեցնողը հայտարարում է, որ իրեն ու իր քաղաքական թիմին պետք են մեղադրական դատավճիռներ, ուրեմն՝ տվյալ երկրում այլևս ո՛չ օրենք կա, ո՛չ դատարան, ո՛չ արդարադատություն:
Գանք հարցին, թե «մեզ», այսինքն՝ փաշինյանենց, ինչո՞ւ են պետք մեղադրական դատավճիռներ: Ինքը՝ Փաշինյանը, կառավարության նույն նիստի ընթացքում արտաբերում է հետևյալ բառախումբը. «...որ մենք համոզվենք, որ երբ որ այս սոցիալական վիճակում մենք այդքան ներդրումներ ենք անում, ընդ որում՝ կասկած չկա, որ ներդրում պետք էր անել, բայց դա իր նպատակին ծառայում է, և մենք մեր իրավական համակարգի արդյունավետությունը բարձրացնում ենք, սա է հիմնական հարցը»: Այսինքն՝ նրան դրա համար են պետք «մեղադրական դատավճիռներ»: Բայց՝ իցիվ թե: Իրականում միանգամայն տեսանելի է, թե Փաշինյանին ինչո՛ւ են պետք նման դատավճիռներ: Կարելի է ասել անգամ, որ նրան դրանք պետք են օդից ու ջրից առավել, ու դրա մասին էլ, ի դեպ, գրել էինք: Ավելին, այնպես չէ, թե միայն մենք ենք դա կռահում: Պարզից էլ պարզ է, որ «աղմկոտ գործեր», «աղմկոտ կալանավորումներ» և վարչապետի հրահանգով կայացված «մեղադրական դատավճիռներ» Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին պետք են այն բանի համար, որ հանրության ուշադրությունը շեղվի դրանց վրա, ի լրումն, իր լյումպենային ընտրազանգվածը հերթական էյֆորիայի մեջ ընկնի:
Միաժամանակ, դա նշանակում է նաև, որ Փաշինյանը նախատեսել է հերթական ցնցումային քայլերը, որոնց արձագանքները կարող են սպառնալ իր երերուն իշխանավարմանը: Դժվար չէ ենթադրել, որ նախատեսվող կամ արդեն նույնիսկ գրված «մեղադրական դատավճիռները» նրան այդքան պետք են հենց հիշյալ ցնցումային քայլերի արձագանքները մեղմելու, չեզոքացնելու, քաղաքական հակառակորդներին «էքսպրոպրիացիայի» քողածածկույթի տակ հետապնդումների ենթարկելու զուգահեռ նպատակներով: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ բավականին կռահելի է ու թափանցիկ: Ինչպես, արդեն միանգամայն «թափանցիկ» ու բացահայտորեն են դատարաններին հրահանգներ իջեցվում: Ինչի՞ են պետք ավելորդ «ներքին զանգերը», եթե դա կարելի է անել հենց կառավարության նիստի ընթացքում, ավելին՝ «օնլայն» հեռարձակմամբ: Իսկը «ծափ տվեք, արա»-ի արժանի, «ժողովրդավարաբաստիոնական» աննախադեպ գործելակերպ: Սա՝ միանշանակ ու աներկբա»:

դիտվել է 619 անգամ
Լրահոս
Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am