Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր

Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր 


Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը չի հանձնվում՝ շարունակում է Վճռաբեկ դատարանի "գրոհը"...
Սույն կերպարը 2022 թ-ի դեկտեմբերին չընտրվելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, հիմա էլ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության, հավակնում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղին...
Նախ սրա մարդկային և բարոյական կերպարը պատկերացնելու համար ասեմ, որ դա իմ մասնակցությամբ դատական նիստերից մեկի ժամանակ ուրացավ իր ընկերությունը և հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Գյումրին փոքր քաղաք է և շատերը լավատեղյակ են իր շրջապատի մասին ուղղակի ստեց՝ հայտարարելով, որ չի ճանաչում Կ.Օ ազգանունով իր ընկերուհուն՝ ապացուցելով, որ տարրական ստախոս է...
Մի կողմ թողնելով սրա բարոյական կերպարը հշիցնեմ, որ սա ոչ միայն ստախոս է, այլև գրագող և անգրագետի մեկն է. իմ կարծիքով ոչ կոմպետենտ իր աշխատանքում... Լիլիթն այնքան "ծույլ" է, որ չցանկանալով վճիռ գրել ուղղակի գողացել էր իր գործընկերոջ կայացրած վճռը. Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նրա կողմից քննված գործ ՇԴ/1502/02/18-ի վճիռը (վճիռը կայացվել է 2018-ի սեպտեմբերի 24-ին) գրեթե ամբողջությամբ գրագողություն է նույն դատարանում քննված ՇԴ/1501/02/18 (վճիռը կայացվել է 2018-ի հուլիսի 28-ին դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից) գործից, այնինչ, դրանք տարբեր "բովանդակությամբ" էին ընթացել և չէին կարող նույնը լինել… Ավելին, նա զլացել էր իր կողմից գողացված այդ վճռից հանել իմ անուն-ազգանունը և այլ մարդուն վերաբերող վճռում չգիտես ինչու՛ իմ անուն-ազգանունն էր գրված... Այս փաստը նաև խոսում է նրա փնթիության մասին...
Խայտառակություն է նաև այն, որ դատավոր Լիլիթի կայացրած ՇԴ/1502/02/18 վճիռում Շիրակի պետհամալսարանի ստորաբաժանումներից մեկը 3 տարբեր անուններով էր ներկայացված, որը խնդիրների պատճառ դարձավ և լրացուցիչ դատական որոշման անհրաժեշտություն առաջացավ…
Զավեշտ էր ընթերցել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գործ ՇԴ/2020/02/18-ի վերաբերյալ, որը ևս անգրագետ դատավոր Լիլիթի ձեռի գործն էր… Դատավորուհու կայացրած որոշումն ամբողջությամբ բեկանվել է և հետ է ուղարկվել նոր քննության Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան…
Սա ինձ հետ կապված դատական ևս երկու գործերի ժամանակ, ապացույցների բեռի բաշխման որոշման մեջ, ըստ իս, դիտավորյալ չէր նշել ապացույցների ներկայացման վերջնաժամկետը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (վճիռներից մեկը) ճանաչվել է իմ իրավունքների խախտում (այս թեմային հատուկ ակնդրադառնամ)...
Եթե սա ընտրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր զավեշտալի, բայց արդար կլինի... Սա լրիվ համապատասխանում է նիկոլական դատական համակարգի բոլոր պահանջներին...

Գրել է Գագիկ Համբարյանը

դիտվել է 1061 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am