Նա ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ
Հայաստանում լավ աշխատող, հեղինակություն ունեցող պետական ընդամենը մեկ կառույց կար՝ ՄԻՊ-ը, սակայն Քրիստինե Գրիգորյանին ՄԻՊ նշանակելով՝ այդ պաշտոնն էլ փչացրին։ Հիմա ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի օգնականից գլխավոր դատախազ նշանակված Աննա Վարդապետյանի տեղակալ, նրա ընկերուհի Անահիտ Մանասյանին։ Հիմա իրեն ճանաչողները կգրեն՝ խելացի աղջիկ է, լավ իրավաբան, լավ մարդ, սակայն նա ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Նույն կերպ ՔՊ-ն կարող է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկի պետին ՄԻՊ դարձնել, նա էլ մարդու իրավունքների պաշտպանության գործում զրոյական փորձ ունի։
Ոսկան Սարգսյանի գրառումը
