243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա

yerevan.today-ը․ Չորս տարի տևած վերանորգումից հետո օրեր առաջ վերջապես տեղի ունեցավ Մեղրիի մանկապարտեզի բացումը: Կարմիր ժապավենն էլ կտրեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Մանկապարտեզը նորոգվել է համատեղ ֆինանսավորմամբ՝ գումարի 65 տոկոսը վճարել է կառավարությունը, մնացած 35 տոկոսը՝ «Իմ քայլը» հիմնադրամը: Հատկացումներն արվել են երկու փուլով: Մանկապարտեզի նորոգումը կառավարության սուբվենցիոն ծրագրերից մեկն էր:

Ընդհանուր առմամբ ծախսվել է 323 միլիոն դրամ, որից մոտավորապես 210 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից, մնացած 113 միլիոնի ներդրումը հատկացրել է «Իմ քայլը» հիմնադրամը։

Մանկապարտեզի վերանորոգումը, սակայն, նախատեսված էր ավելի վաղ, բայց առաջացել էին ինչ-որ խնդիրներ կապալառու ընկերության հետ, շինարարության ձգձգման հարցը մինչ այժմ գտնվում է իրավապահների վարույթում: Թե ինչ կպարզվի արդյունքում, հայտնի չէ, բայց սա այս պատմության մեջ միակ ուշագրավ փաստը չէ:

Այսպես, չնայած Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամին վերջին շրջանում նվիրատվությունները հիմնականում արվում են անանուն և չի նշվում, թե ինչ նպատակով, բայց սկզբում ձևական մասը գոնե պահվում էր: «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվությունների 2019 թվականի ցանկում նշված է 500 հազար դոլարի (243 մլն դրամ) անանուն նվիրատվություն՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար:

Սակայն, ինչպես տեսանք, հիմնադրամը վերանորոգման համար ծախսել է հատկացվածի կեսից էլ պակաս՝113 միլիոն դրամ: Ինչո՞ւ է գումարը ծախսվել ողջ ամբողջությամբ, ո՞ւր է ուղղվել կոնկրետ նպատակի համար հատկացված գումարը, արդյո՞ք դոնորը տեղյակ է դրանից:

Այս հարցերը ուղղեցինք հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին: Հայրապետյանը նշեց, որ անձամբ ճանաչում է նվիրատուին, կարծում է, որ խնդիր չի եղել, քանի որ նման դեպքերում տեղի է ունենում գումարի վերաբաշխում նվիրատուի համաձայնությամբ: Ամեն դեպքում նա խոստացավ անձամբ խոսել դոնորի հետ և տեղեկացնել վերաբերմունքի մասին:

Սպասենք Մխիթար Հայրապետյանի արձագանքին: Իհարկե՝ նաև ավելացնենք, որ Մխիթարյանը նույն ասուլիսի շրջանակներում խոսում էր այն մասին, թե ինչ կարևոր է հիմնադրամի թափանցիկությունը և ինչ առանցքային է, որ նվիրատուները իրենց վստահեն: Իսկ հարցին, թե ինչու են գնալով նվիրատվությունները դառնում անանուն, Հայրապետյանը պատասխանեց, որ դա նվիրատուների ցանկությունն է: Անձամբ իր կարծիքով պետք է բոլորը իմանան, քանի որ «Իմ քայլին» նվիրատվություն անելը ամոթ չէ:

Թե ինչու չեն ցանկանում, որ իրենց անունները հանրայնացվեն, դա էլ ուրիշ պատմություն է, բայց ստացվում է՝ գնալով նվիրատվություններն են դառնում անանուն, հանգանակության նպատակը չի նշվում, հետևաբար նաև հաշվետվողականությունն ու թափակցիկությունն է դառնում կասկածելի:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am