Բայրամովն ու Միրզոյանը հրավիրվել են Վաշինգտո՞ն
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Վաշինգտոն։Այդ մասին հայտնում է Ադրբեջանի իշխանության քարոզչամիջոցներից մեկը՝ հղում անելով իր աղբյուրներին ու նշում, թե իսկապես Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հիշեցնենք, որ նման լավատեսական միտք հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարը, որը նաեւ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանը շատ երկար սահման ունի Իրանի հետ և այն պետք է պաշտպանել։ Պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:
Այլ խոսքով՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարելու, Արցախը ապաշրջափակելու այդ թվում ԱՄՆ կոչերը անտեսելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն՝ ԱՄՆ պետքարտուղարը դեռ Ադրբեջանին բանակին օգնելու հարց է բարձրացնում։
«Փաստինֆո»-ն փորձում է ԱԳՆ-ից ճշտել տեղեկությունը։ Նշենք, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ առաջին կարեւորության հարցերի շուրջ կողմերը դիրքորշումները բավականին հեռու են։
