Հայաստանն առանց դիվանագետների․ Նիկոլ Փաշինյանի գանգրահեր մարտահրավերն ԱԳՆ-ին

168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը հերթական էքսցենտրիկ կադրային նորարարությունն է կատարել՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում խեղկատակ նշանակմամբ։ Նախկինում որպես ակտիվիստ հանդես եկած երիտասարդը հասցրել է աչքի ընկնել ոչ ավանդական արտաքինով, Արցախի վերաբերյալ հեգնական, իսկ հետո՝ ողբերգական իրականություն դարձած հայտարարություններով և հակառուսականությամբ։ Այս հատկանիշների շարքում ամենաանշառն արտաքինն է՝ մարդ է, ինքն է որոշում՝ ինչ սանրվածքով կամ ինչպիսի գուլպաներով ներկայանալ հանրությանը։ Ավելի վտանգավոր են երիտասարդի մյուս «հակումները», որոնք այլևս դառնալու են Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշներ։

Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը այս կամ այն աղմկահարույց նշանակմամբ։ Նա կարող էր արտգործնախարարի տեղակալի պաշտոնում նշանակել պակաս սկանդալային, անդեմ մեկին, որը, ինչպես և այս նորանշանակը, հնազանդ կատարելու էր իր հրահանգները։ Հետևաբար՝ ինչո՞ւ է նշանակվել հատկապես այս մեկը։ Հնարավոր է, պատճառը նշանակվողի հակառուսական անցյալն է, որը ներկա բերելով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ուղերձներ է հղում Ռուսաստանին, չնայած Պուտինին հայհոյած Արարատ Միրզոյանին արտգործնախարարի պաշտոնում տեսնելուց հետո ռուսներին այլևս դժվար է զարմացնել։ Բայց այս նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը լուծում է ևս մեկ խորքային, իր բնույթով հակապետական խնդիր՝ նա կազմալուծում է առանց այդ էլ դեգրադացվող արտաքին քաղաքականությունը կադրային իմաստով։ Փոխարտգործնախարարն ի պաշտոնե ղեկավարելու է դիվանագիտական համակարգը, այդ թվում՝ ԱԳՆ-ում և տարբեր երկրներում դեռևս պաշտոնավարող հին, կադրային, պրոֆեսիոնալ դիվանագետներին, որոնց պատեհապաշտությունը բավարարել է համակարգում մնալու համար։

Հիմա՝ ԱԳՆ փոխնախարարի այսպիսի նշանակմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բազմափորձ դիվանագետներին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ վերջապես արժանապատվություն ցուցաբերել և հրաժարական ներկայացնել (նման մեկի ենթակա լինելը, մեղմ ասած, չի կարող պատիվ բերել իրեն հարգող որևէ դիվանագետի), կա՛մ ընդունել սույն երիտասարդի գերակայությունը և փոխաբերական իմաստով կատարել այն, ինչ գրված է նրա հայտնի այս լուսանկարի գուլպաներին։

Երկու դեպքում էլ Հայաստանը զրկվելու է դեռևս համակարգում մնացած պրոֆեսիոնալ դիվանագետներից, որովհետև նրանք՝ կա՛մ արժանապատվություն ցուցաբերելով՝ հեռանալու են, ինչը վատ է, կա՛մ՝ ընդունելով նվաստացման հերթական չափաբաժինը, շարունակելու են աշխատել, ինչը, թերևս, ավելի վատ է, քանի որ պրոֆեսիոնալը՝-պրոֆեսիոնալ, բայց արժանապատվություն չունեցող դիվանագետը վտանգավոր է պետության համար։ Այսպիսով, ընդամենը մեկ ճղճիմ նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը մեծագույն հարված է հասցրել առանց այն էլ կազմաքանդված հայկական դիվանագիտությանը։ Թե ի՞նչ նպատակով և ո՞ւմ պատվերով, թող պարզեն դեռևս համակարգում մնացած դիվանագետները։

Ավելի լայն համատեքստում, Նիկոլ Փաշինյանը նման խայտառակ նշանակումներով շարունակում է իջեցնել Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական կազմավորման, նշաձողը․ յուրաքանչյուր հաջորդ նշանակում իր խայտառակությամբ լռեցնում է նախորդի առաջացրած աղմուկը։ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե ինքը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա ցանկացած մեկը Հայաստանում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։

Հոգեբանության մեջ կա «վազքուղու էֆեկտ» հասկացությունը, որով բնութագրվում է նոր իր գնելուց հետո մարդկանց մոտ առաջացող էյֆորիան․ այն կարճ ժամանակ անց վերանում է, նոր իրը դառնում է սովորական, և մարդիկ ցանկանում են ձեռք բերել նոր՝ ավելի թանկարժեք մի բան։

Հայաստանում կադրային նշանակումները կատարվում են ահա այդ «վազքուղու էֆեկտի» հակառակ տրամաբանությամբ՝ ամեն մի սկանդալային նշանակում խայտառակում է պետական կառավարման համակարգը, իշխանության էյֆորիան անցնում է, ինչին հետևում է հաջորդ խայտառակությունը։ Հայաստանը սլանում է վազքուղով։ Դեպի անդունդ տանող վազքուղով։

 

դիտվել է 465 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am