Բազմաթիվ հարցերով ու զրո պատասխանով անհավասարում

«Փաստ»-ը գրում է․ 

«Ժամանակն ապացուցում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք էլ տրամադրված չէ փոխզիջումների, առավել ևս՝ «խաղաղության դարաշրջանի», և աստիճանաբար ավելի է մեծացնում ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և այլ զիջումներ կորզելու նպատակով։ Հենց դրա արդյունքն են այն իրողությունները, որ Ադրբեջանը փակում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, միակողմանի դեմարկացիայի անվան տակ մաքսակետեր տեղադրում, ապա անցնում Հայաստանի ինքնիշխան տարածքը զավթելու ագրեսիվ գործելակերպին։ Եվ եթե հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո որոշ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե «խաղաղության դարաշրջան» է բացվում, ապա այդ պատրանքները շատ արագ փլուզվում են։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի գլխավոր առանցքը խաղաղության դարաշրջան բացելու օգուտների շուրջ էր պտտվում։ Իսկ սահմանային լարվածությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը վկայում են այն մասին, որ կառավարության ծրագիրն արդեն ձախողված է կամ ժամկետանց։ Ճիշտ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ևս խաղաղություն հաստատելու կոչեր են հնչում, սակայն իրենց պատկերացրած խաղաղությունը Հայաստանի համար ենթադրում է նվաստացուցիչ պայմաններով նոր կապիտուլ յացիա, ինչու չէ՝ նաև ինքնիշխանության կորուստ։ Իսկ թուրք-ադրբեջանական պահանջներն աճում են հիմնականում նրա արդյունքում, որ նրանց գործողությունները, որպես կանոն, հակազդեցության չեն հանդիպում։

Երբ մայիսին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, նրանք եկան հանգիստ քայլելով և որևէ դիմադրության չհանդիպեցին։ Իսկ հետո Փաշինյանը այդ գործողությունն արդարացրեց, թե պատերազմից խուսափելու համար զորքի հետքաշման հրամանն ինքն է տվել։ Այնինչ, Հայաստանն ուներ բոլոր իրավունքները Արցախի՝ Սյունիքին սահմանակից Կովսականի ու Սանասարի շրջաններից հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները Ադրբեջանին չհանձնելու համար, քանի որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Իսկ հակառակորդին հակահարված հասցնելուց խուսափելու արդյունքում մենք արդեն պատերազմ ենք ստանում ՀՀ ինքնիշխան տարածքի ներսում։

Այսինքն, ժամանակին պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեին, փոխարենը ստացվում է, որ իշխանությունները երկիրն ուղղակի թողել են հակառակորդի ողորմածությանը։ Եվ ՀՀ տարածք Ադրբեջանի նոր ներխուժումից հետո է միայն Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հայտարարում, թե ցույց տվեցինք, որ մենք կանք, պետություն ենք, պետական ազգ ենք, այնինչ պետք էր դա ցույց տալ ամիսներ առաջ, այլ ոչ թե թողնել, որ ՀՀ տարածքի զավթման նոր փորձեր հասունանան։ Ու կարծես թե ավանդույթ է դարձել, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում, երկրի ինքնիշխանությունը կանգնած է լինում լուրջ սպառնալիքի ներքո, միայն այդ դեպքում են իշխանությունները սկսում խուճապահար գործի անցնել։ Նրանք օգնության խնդրանքով լալահառաչ դիմում են ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ հիշելով 1997 թ. հայ-ռուսական պայմանագրի մասին։

Դրան զուգահեռ՝ «քայլող» պատգամավորները, իրար հերթ չտալով, ԱԺ ամբիոնից մատ էին թափ տալիս Ռուսաստանի վրա՝ մոտավորապես սպառնալով, որ եթե մեզ չօգնեք, ուրիշներին կդիմենք: Այնինչ, երբ մայիսին հակառակորդը ներխուժեց ՀՀ տարածք, հենց այդ ժամանակ Հայաստանը պետք է դիմեր Ռուսաստանին օգնության խնդրանքով ու, եթե պետք լիներ, նաև ուժի միջոցով վերականգներ իր տարածքային ամբողջականությունը։ Դրա փոխարեն Փաշինյանն առաջարկեց հայելային ձևով երկու կողմերի զորքերը հանել ու միջազգային դիտորդներ տեղակայել, ապա դեմարկացիա սկսել։ Այս դեպքում նույնիսկ Ֆրանսիան հայտնվեց տարօրինակ վիճակում, որովհետև ստացվեց, որ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ են»: Այս պարագայում ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնություն տար, եթե իր առաջխաղացման ընթացքում որևէ խոչընդոտի չի հանդիպել։

Երբ ՄԻՊ-ը ու սահմանամերձ համայնքների բնակիչներն անընդհատ բարձրաձայնում էին, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամրաշինական ակտիվ աշխատանքներ է իրականացնում ու զինտեխնիկա է կուտակում, այդ ահազանգերը մնում էին անտեսված։ Դեռ ավելին՝ իշխանություններն այդպիսի ահազանգերի հեղինակներին մեղադրում էին ուռճացված և խուճապային տրամադրություններ տարածելու մեջ։ Գոնե կարելի էր մայիսից սկսած այս մի քանի ամիսների ընթացքում արդեն սահմանների համապատասխան կահավորում ապահովել հակառակորդի հետագա առաջխաղացումը արագ կանխելու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե ինչո՞ւ մի քանի ամիսների ընթացքում ռուսական կողմի հետ համապատասխան աշխատանքներ չեն տարվել համագործակցության անհրաժեշտ բազա ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտար անմիջապես արձագանքել իրավիճակի սրացմանը։

Օրինակ՝ կարող էին ընդլայնվել հայ-ռուսական միացյալ զորախմբի ունեցած հնարավորությունները։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվում: Այնպես, ինչպես չեն տրվում բազմաթիվ մարդկանց հարցերի պատասխանները, թե արդյո՞ք ադրբեջանական հերթական սադրանքը հիմք չի դառնալու Փաշինյանի համար, իր սովորության համաձայն, «փրկչի» դերի մեջ մտնել ու նոր կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրել, արդյո՞ք արտաքին քաղաքական կուրսի վեկտորի փոփոխության խնդիր չի դրել իր առջև այս իշխանությունը, և այլն, և այլն...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am