Բաց նամակ Արփինե Սարգսյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ՆԳՆ նախարար
Ա. Սարգսյանին

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը տարիներ շարունակ բարձրաձայնում և պայքարում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց խախտված աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։
Այն, որ վերջիններիս իրավունքները խախտվում են, Ձեզ հայտնի է դեռևս 2020 թվականից, երբ աշխատում էիք ՀՀ արդարադատության նախարարությունում։ Այդ ժամանակ նույնպես իրավախախտումները կանխելու կամ վերացնելու փոխարեն դրանք անտեսվել կամ քողարկվել են, մինչդեռ Դուք շարունակել եք գրանցել կարիերային առաջընթաց։
Ինչպես կհիշեք, խնդիրը վերաբերում էր զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրվող արձակուրդային օրերի սխալ հաշվարկին և տրամադրմանը (օրացուցային- աշխատանքային օրերին), ինչպես նաև արձակուրդային վճարների հաշվարկման կարգին։

Անդրադառնալով արձակուրդային օրերի սխալ հաշվարկման և տրամադրման խնդրին՝ հարկ եմ համարում նշել, որ դա արդեն հաստատված փաստ է բազմաթիվ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով։ Դրանցից մեկը վերաբերում է ՆԳՆ-ի պարտությանը թիվ ՎԴ/5512/05/22 վարչական գործով, որով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է իրավախախտման առկայությունը։

Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ մինչ օրս Ձեր ղեկավարած կառույցում շարունակվում են նույնատիպ իրավախախտումները ՆԳՆ ծառայողների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակաբար խախտվում են նրանց աշխատանքային իրավունքները և կուտակվում են զգալի ֆինանսական պարտավորություններ պետության և ծառայողների միջև։
Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում զանգվածային լրատվամիջոցների աջակցությամբ բացահայտված բազմաթիվ իրավախախտումների դեպքերում Դուք, որպես կանոն, պաշտոններից ազատում եք ենթադրյալ պատասխանատու անձանց, ակնկալվում է, որ նույն հետևողականությունը կցուցաբերեք նաև այն իրավախախտումների պարագայում, որոնք տեղի են ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում և Ձեր անմիջական պատասխանատվության ներքո։
Հուսով եմ, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ Դուք կստանձնեք քաղաքական պատասխանատվություն՝ ներկայացնելով հրաժարական, որպեսզի նախընտրական փուլում չվարկաբեկեք Ձեր քաղաքական թիմակիցներին և առանց այդ էլ ցածր հանրային վստահություն ունեցող քաղաքական ուժը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու
Էդգար Հովհաննիսյան

 

դիտվել է 380 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա «Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան Իրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am