«Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը գրում է. «34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց։


Հայը կրկին գտավ իր ոգին, իր ազգային արժանապատվությունը, մեր հայրենիքի սիրտ Արցախը կրկին դարձավ հայինը։Ու հայկականությունը, հայությունը այլեւս զոհի եւ կորուստների մասին չէր, մենք ուժեղ էինք, մենք սկսեցինք վերընձյուղվել, կրկին կառուցել հայի տունը, գերությունից վերադարձած մեր Արցախը բոլորիս համար դարձավ էն մաքուր օդը, էն ուժը, որը հայ մարդուն Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում վերադարձրեց ապրելու, արարելու, կառուցելու, շենացնելու բնատուր ձիրքը։Հայը ստեղծող եւ շենացնող տեսակ է, եւ, ոչ երբեք քանդող ու ավերող։ Մենք Եռատոն ունեինք, մենք 30 եւ ավելի տարիներ Արցախում էինք այս օրը, մենք մեր բանակի հետ էին, զինվորի կողքին, մենք հենց այդ բանակն էինք։

Այսօր, կրկին ջբաժանի առաջ ենք։

 

Այսօր դեռ կարող ենք շտկել հայի մեջքը, վերագտնել հայի ազգային արժանապատվությունը։

ԴԵՌ ԿԱՐՈՂ ԵՆՔ։


Իսկ կարող ենք հունիսի 7-ը հայի հաղթանակի եւ արժանապատվության օր դարձնելով։ Պետք է անել շատ պարզ բան՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ ընտրել իրական ընդդիմադիր ուժի, մերժել քպական էս գոյացությունը եւ ՏԵՐ դառնալ էս երկրին, ԿՐԿԻՆ դառնալ ՏԵՐ Հայոց պետությանը։ Իսկ դա դուք կարող եք, սիրելի քաղաքացիներ, հայ մարդը կարող է կրկին ազատագրել իր տունը, հայրենիքը։ Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի։

Նոր Եռատոն լինելու է, ես վստահ եմ»:

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Գնում է ձայների վերահաշվարկ. սպասում ենք ԲՀԿ-ի տարբերակին. Նարեկ Կարապետյան Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ․ կիրանցեցի Ընտրախախտումների նոր խայտառակ փաստեր են բացահայտվում․ Փաշինյանը վախեցած էր, որ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) «Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն Ի՞նչ անհեթեթություն եք խոսում, որ մանդատները չվերցնեն, հիմա մի անելիք ունի ընդդիմությունը․ Հովհաննես Իշխանյան (video) Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am